21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2021

Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում կանցկացվի, կոնսենսուս է պետք. Լավրով

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի կոնսենսուսը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։   «Հանդիպման համար պետք է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնվեն սրա հետ։ Վստահ եմ, որ նման հանդիպում կլինի»,- ասել է Լավրովը։

«Որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում». Էդուարդ Աղաջանյանը՝ հայ գերիների մասին

Արդյո՞ք հնարավոր է տարածքների, անկլավների  փոխանակում, այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հնչեցրած հարցին ՔՊ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Հարցի պատասխանը ստանալու համար մենք պետք է անցնենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի միջով: Ենթադրում եմ, որ կպատկերացնենք, թե ինչ ծավալի մասին է խոսքը»: Ըստ իշխանական պատգամավորի՝ շատ հարցեր կհստակեցվեն, երբ ստեղծվի համապատասխան հանձնաժողովը, […]

«Սա մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ». Իշխան Սաղաթելյանը կոչ է անում միանալ համազգային դիմադրությանը

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է համազգային դիմադրությանը միանալու մանրամասների մասին։ «Իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է։   Ստեղծված իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։ Դիմադրությանը միանալու համար նոյեմբերի 22-ից սկսած՝ ամեն օր՝ […]

«Իշխանությունների բուն ջանքերով, դրածո դատավորի և դատախազի ձեռքերով գեներալին հասցրին այդ վիճակին». Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցի կապակցությամբ հարազատները, զինակից ընկերներն ու բազմաթիվ քաղաքացիներ այցելել են նրա շիրիմին: «Առողջական վատ վիճակում գտնվելով՝ պատերազմն սկսվելուց անմիջապես հետո նա մեկնեց Արցախ։ Իշխանությունները բավականին մեծ դժվարությամբ թողեցին, բայց մեկնեց։ Ցավոք, այնտեղ հիվանդացավ, հոկտեմբերի 21-ին շատ ծանր վիճակով տեղափոխվեց Հայաստան», – լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ […]

Դիրքերը հանձնողի մերը․․․հիշել Ռոբերտ Աբաջյանին․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Դիրքերը հանձնողի մերը․․․հիշել Ռոբերտ Աբաջյանին․․․   Եթե դրան լսել եք, նկատեցի՞ ք ոնց ա խոսում դիրքերի մասին, ասում ա, մենք էլ ունենք դիրքեր, իրենք էլ ունեն դիրքեր, մեկ մենք ենք էս ու էնտեղ դիրք դնում, մեկ իրենք են դիրքերը էս ու էն կողմ […]

Սյունիքի 6 գյուղում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները. ՄԻՊ

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողություն սահմանելուց հետո շարունակում է էլ ավելի սրվել հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքների և հումանիտար վիճակը, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոյեմբերի 8-18-ի […]

Պետությունը պիտի ունենա իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու պարտավորություն․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Ամիսներ առաջ ադրբեջանական գերության մեջ հայտնված մեր քաղաքացիներին ևս մեկ-երկու ամիս դիմանալու հորդորով դիմած Նիկոլ Փաշինյանը ցավոտ այս թեմային երկրորդ անգամ անդրադարձավ խորհրդարանական վերջին հարց ու պատասխանի ժամանակ: Ընդ որում անդրադարձավ քիչ մտորումների տեղիք չտվող դիտանկյունից` դիմանալու հորդորի մեջ գերիներին վերադարձնելու պատրաստակամությունը տրանսֆորմացնելով այլ ասելիքի. […]

Մեր տները մտնելը թուրքի համար մի քանի ժամվա խնդիր է, և այսօրվա ապիկար իշխանության շնորհիվ դա լինելու է. Գևորգ Գևորգյան /տեսանյութ/

«Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր Գևորգ Գևորգյանի խոսքով  հայ-ադրբեջանական շփման գծի սահմանը վաղուց է խախտվել. «Նախկինում մենք ասում էինք, որ սահմանը գտնվում է այնտեղ, որտեղ մեր զինվորն է, հիմա հարց՝ որտե՞ղ է մեր զինվորը և որտե՞ղ է ադրբեջանի զինվորը, որտե՞ղ է այդ սահմանը, որը պատկերացնում են այսօրվա իշխանության աթոռները զավթածները»: Գևորգ Գևորգյանն ընդգծեց, քանի դեռ այս իշխանությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի