Մեր տները մտնելը թուրքի համար մի քանի ժամվա խնդիր է, և այսօրվա ապիկար իշխանության շնորհիվ դա լինելու է. Գևորգ Գևորգյան /տեսանյութ/
«Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր Գևորգ Գևորգյանի խոսքով հայ-ադրբեջանական շփման գծի սահմանը վաղուց է խախտվել. «Նախկինում մենք ասում էինք, որ սահմանը գտնվում է այնտեղ, որտեղ մեր զինվորն է, հիմա հարց՝ որտե՞ղ է մեր զինվորը և որտե՞ղ է ադրբեջանի զինվորը, որտե՞ղ է այդ սահմանը, որը պատկերացնում են այսօրվա իշխանության աթոռները զավթածները»:
Գևորգ Գևորգյանն ընդգծեց, քանի դեռ այս իշխանությունն է ղեկավարում երկիրը, թշնամին այնքան մոտենալու է, մտնելու է Երևան և անգամ ծեծելու կամ կոտրելու է յուրաքանչյուր հայի դուռը՝ հրամայելով բացել այն:
«Մեր ինքնապաշտպանական բնազդը բթացել է, մարդիկ եթե լսում են Սյունիքում ինչ-որ բան է կատարվում, իրենց թվում է դա օտար երկրում է, քաղաքի բնակիչները չեն պատկերացնում՝ ինչ է տեղի ունենում, սպասում են, որ թուրքը գա ծեծի դուռը և ասի բաց. դա մի քանի ժամվա խնդիր է, և այսօրվա ապիկար իշխանության քայլերի ու քաղաքականության շնորհիվ դա լինելու է»:
Մանրամասները՝ տեսանյութում: