«Սա մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ». Իշխան Սաղաթելյանը կոչ է անում միանալ համազգային դիմադրությանը
Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է համազգային դիմադրությանը միանալու մանրամասների մասին։
Դիմադրությանը միանալու համար նոյեմբերի 22-ից սկսած՝ ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ը, կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և կամավորագրվել։ Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները:
Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։
Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։
Շուտով կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ Դիմադրության շարժմանը։
Երևանի գրասենյակներ՝
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան – Անդրանիկի 73/80
Կենտրոն վարչական շրջան – Հանրապետության 30
Շենգավիթ վարչական շրջան – Բագրատունյաց 37
Արաբկիր – Փափազյան – 16/17
Նոր Նորք վարչական շրջան – Նանսենի 13/1
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան – Կ. Ուլնեցու 72/17
Աջափնյակ վարչական շրջան – Նորաշեն (16-րդ) թղմ. 23/139
Ավան վարչական շրջան – 1-ին միկրոշրջան, նախկին թիվ 7 մանկապարտեզ
Էրեբունի վարչական շրջան – Սասունցի Դավիթ 44:
Մարզային գրասենյակներ՝
ք. Արմավիր(Արմավիրի մարզ) – Հանրապետության 17
ք. Վանաձոր(Լոռու մարզ) – Տիգրան Մեծի 6
ք. Կապան(Սյունիքի մարզ) – Հ. Ավետիսյան 6/30
ք. Իջևան(Տավուշի մարզ) – Ա. Մելիքբեկյան 5/30
ք. Գավառ(Գեղարքունիքի մարզ) – Ազատության 11/27
ք. Եղեգնաձոր(Վայոց ձորի մարզ) – Շահումյան 15
ք. Արտաշատ(Արարատի մարզ) – Մխչյան 108
ք. Աբովյան(Կոտայքի մարզ) – 23 փ. 4
ք. Գյումրի(Շիրակի մարզ) – Ղորղնյան 97
ք. Աշտարակ(Արագածոտնի մարզ) – Հանրապետության 31», – նշել է Սաղաթելյանը։