25 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2023
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2021

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է. իրադրությունը հարաբերականորեն կայունացել է. ՊՆ

A954C27F-49CB-4000-8490-38EA08C92C68

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ […]

ՊՆ-ն հայտնում է մեկ զոհի մասին

ED9D32E7-F880-44F1-A899-51600085B06C

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների […]

Մեր կողմից կան զոհեր. Նիկոլ Փաշինյան

84BD4C72-95D7-4001-917A-DD3DFC86323D

Անվտանգության խորհրդի արտահերթ  նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է  առնվազն վեց միավոր զրահատեխնիկա: «Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ», – ասաց Փաշինյանը՝ խնդրելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանը, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին և Քույր Եկեղեցիների առաջնորդներին

257768936_1782886141903349_1939326982702848792_n

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստությամբ է հետևում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։ Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, նոր հավակնություններ է դրսևորում այս անգամ Հայաստան պետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։   Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանը, միջեկեղեցական ու […]

Հանրությանը տրամադրել ամբողջական և ստույգ տեղեկություններ. ՀՀԿ Գործադիր մարմնի պահանջը

hhk dproc

Օգտվելով Հայաստանի թուլամորթ և պարտվողական իշխանությունների անճարակությունից՝ Ադրբեջանը հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի դեմ՝ փորձելով ապահովել Հայաստանի կապիտուլացման նոր փուլը։ 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո քանիցս զգուշացրել էինք, որ այս իշխանությունը ոչ միայն տապալելու է Հայաստանի եւ Արցախի հետպատերազմյան վերականգնման հարցը, ժողովրդին մոլորեցնելու է խաղաղության նոր դարաշրջան բացելու կեղծ քարոզչությամբ, այլեւ նպաստելու է մեր հայրենիքը մաս-մաս […]

Վերջ տվեք հակառուսական շանտաժ պարունակող հայտարարություններին. Շարմազանով

65311074_459922311475536_1359492895920357376_n

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Աժ-ում շոուներ բեմադրելու եւ արեւմտամետ «խաղեր տալու» փոխարեն աշխատեք ՌԴ-ի եւ մասնավորապես 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ՝ գործի դնելու 2010-ին ստորագրված Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրության համապատասխան կետը, ըստ որի ռուսական ռազմաբազան իրավունք ունի պաշտպանել նաեւ հայ-ադրբեջանական սահմանն ամբողջ երկայնքով։   Վերջ տվեք հակառուսական շանտաժ պարունակող հայտարարություններին։ Դրանք […]

Զգոնության կոչ հայաստանյան հեռախոսային օպերատորների բաժանորդներին

257181922_228463602722016_8191674039090423458_n

Հայաստանյան հեռախոսային օպերատորների բաժանորդներին հնարավոր է զանգեր կատարվեն և հաղորդագրություններ ուղարկվեն ադրբեջանական համարներից ու համացանցային օգտահաշիվներից։    Հորդորում ենք անտեսել նման հաղորդագրությունները և զանգերը, քանի որ դրանք նպատակ ունեն խուճապ տարածել բնակչության շրջանում։   ՀՀ Արմավիրի մարզպետարան

Դուք աճուրդի եք հանել Հայաստանի ազգային շահերը. Արտակ Զաքարյան

images (1)

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԱԺ-ում ՔՊ ական մի պատգամավոր կա (անունը չեմ տալիս, արժանի չէ, որովհետև համ կոչ է անում դադարեցնել քաղաքական քննադատությունը, համ էլ իր հարցազրույցում հիմար քննադատություն է ուղղում ընդդիմությանը), մի ճիշտ բան է ասել այսօր: Ասում է, եթե ուզում ենք, որ մեզ հարգեն ու դաշնակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի