Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի նիստում ներկայացրել է թշնամու կողմից հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ հեռավար մասնակցեցի ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի նիստին: Հաշվի առնելով թշնամու կողմից հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա խոսել եմ ադրբեջանական ագրեսիայի մասին, ներկայացրել եմ իրավիճակը և պահանջել կասեցնել ադրբեջանական պատվիրակության մանդատը ԵԽԽՎ-ում: ՀՀ-ում ժողովրդավարացման գործընթացի մասին խայտառակ զեկույցի մասին խոսելու առիթներ դեռ կունենամ: […]