21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2021

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. հայտնի է երկու մարտական դիրքի կորստի մասին. ՊՆ

Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի […]

Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը․ Հայաստանը դիմում է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ ՄԽ-ին. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ […]

Նիկոլ Փաշինյանը Ջո Բայդենից ստացել է հրավեր. մեկնում է ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ստացել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովին մասնակցելու հրավեր։ «Վարչապետը հաստատել է իր մասնակցությունը», – «Առաջին ալիք»-ի եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ներքին եւ արտաքին թուրքերը հայ ժողովրդի դեմ իրականացնում են ծրագրավորված պատերազմ՝ սահմանին, դիվանագիտության մեջ եւ քարոզչական հոսքերում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Քանիցս ասել եմ, որ դավաճան հողատուների բազմաթիվ հիմար հայտարարություններ ուղղակիորեն ծառայում են ադրբեջանական պրոպագանդայի համար եւ օգտագործվում են նրանց կողմից միջազգային հարթակներում սեփական կեղծիքները եւ հանցագործությունները արդարացնելու համար։ Վարչապետի, սպիկերի, ԱԽՔ-ի պաշտոններին թառած ոչնչությունները, նրանց փնթի ուսապարկերը Հայրենիքի հանձնման գործընթացին զուգահեռ հետեւողականորեն պարարտ հող են […]

Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ բնակավայրերի հարևանությամբ ու ինքնիշխան տարածքում. կրակում են բնակավայրերի ուղղությամբ․ Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեչական հարձակում են սկսել ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ Սյունիքի մարզի որոշ քաղաքացիական բնավայրերի հարևանությամբ: Նրանց արարքներն ի սկզբանե հանցավոր են, կազմում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականության մասը: Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ բնակավայրերի հարևանությամբ ու ինքնիշխան տարածքում: Զբաղված են հանցագործություններով, այդ թվում՝ ահաբեկչական արարքներով. կրակում են բնակավայրերի ուղղությամբ, […]

«Հակառակորդը ցանկանում է Քարվաճառի կողմից մխրճվել ՀՀ տարածք, տիրանալ մի շարք բարձունքների և հսկողության տակ վերցնել Գորիս-Սիսիան մայրուղին»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընթացող մարտական գործողություններով հակառակորդը ցանկանում է Քարվաճառի կողմից մխրճվել Հայաստանի Հանրապետության տարածք, տիրանալ մի շարք բարձունքների և հսկողության տակ վերցնել Գորիս-Սիսիան մայրուղին: Դա նրան հնարավորություն կտա դիտարկել նաև ՌԴ 102-րդ ռազմաբազայի Սյունիքի հենակետերից մեկը, որը հանդիսանում է Արցախում տեղակայված ՌԴ խաղաղարար առաքելությանը մատակարարման օղակներից մեկը: Նիկոլն ի զորու […]

Եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, Հայաստանը ստիպված է լինելու դիմելու միջազգային այլ գործընկերներին. ԱԽ քարտուղար

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Առաջին ալիքի» եթերում հայտարարեց, թե եթե չկարողանան ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմել, այսինքն՝ դիմելու միջազգային այլ գործընկերների, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծվի։ «Մենք առաջնային ենք համարում այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հնարավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել, […]

«Ադրբեջանն ու ՀԱՊԿ-ը պայմանավորվում են». Հովիկ Աղազարյանը կբարձրացնի ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության նպատակահարմարության հարցը

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, թե բոլորը վստահ են բանակի վրա, հայկական զորքի վրա: «Իրենք իրենց աշխատանքներն են կատարում, պաշտպանում են հայրենիքը, մենք էլ մեր աշխատանքը պետք է կատարենք», – ասաց նա: Պատգամավորի խոսքով` այն, ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի կողմից, անթույլատրելի է: «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ-ի […]

Եթե լարվածությունը չկանխենք, զոհեր են լինելու. ցանկալի չէ. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե, սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված, պետք է միավորվել: «Այս լարվածությունն էլ մենք կհաղթահարենք, կհաղթահարենք միասնաբար ու այստեղ մեր միասնականությունից է կախված զինված ուժերը միայնակ կմնա՞ այսօրվա վիճակում, թե՞ մենք բոլորս կլինենք Զինված ուժերին ենթակա մարմին», – ասաց նա: Քոչարյանը ՀԱՊԿ-ին կոչ արեց օր առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի