04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ բնակավայրերի հարևանությամբ ու ինքնիշխան տարածքում. կրակում են բնակավայրերի ուղղությամբ․ Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեչական հարձակում են սկսել ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ Սյունիքի մարզի որոշ քաղաքացիական բնավայրերի հարևանությամբ: Նրանց արարքներն ի սկզբանե հանցավոր են, կազմում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականության մասը:

Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ բնակավայրերի հարևանությամբ ու ինքնիշխան տարածքում: Զբաղված են հանցագործություններով, այդ թվում՝ ահաբեկչական արարքներով. կրակում են բնակավայրերի ուղղությամբ, իրական վտանգ են քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, նրանց արարքների պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը և այլն։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հրատապ ուսումնասիրություններ՝ կապված նոյեմբերի 14-ից ադրբեջանական ահաբեկչական բնույթի արարքների հետ:

Որոշ տվյալներով հաղորդվում է ՀՀ 6 զինծառայողներ գերեվարելու մասին. սա բացահայտ անօրինական արարք է, քան որ ադրբեջանական զինծառայողների տեղակայումներն ու արարքներն են ի սկզբանե առանց իրավական հիմքերի են (unlawful):

Ադրբեջանական իշխանությունները կրում են ողջ պատասխանատվությունը իրենց ի սկզբանե անօրինական, ահաբեկչական արարքներով ՀՀ զինծառայողների կյանքի ու առողջության ցանկացած վնասի համար:

Իրավիճակի մասին Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդումներ է ուղարկում միջազգային հանրությանը:

Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ