02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե լարվածությունը չկանխենք, զոհեր են լինելու. ցանկալի չէ. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե, սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված, պետք է միավորվել:

«Այս լարվածությունն էլ մենք կհաղթահարենք, կհաղթահարենք միասնաբար ու այստեղ մեր միասնականությունից է կախված զինված ուժերը միայնակ կմնա՞ այսօրվա վիճակում, թե՞ մենք բոլորս կլինենք Զինված ուժերին ենթակա մարմին», – ասաց նա:

Քոչարյանը ՀԱՊԿ-ին կոչ արեց օր առաջ գնահատականներով կանխել լարվածությունը:

«Լարվածությունը, եթե այսօր չկանխենք, ավելի մեծ ծավալներ կընդգրկի, մեծ ծավալները լրացուցիչ զոհերն են, իսկ զոհեր թե մեր կողմից, թե հակառակորդի կողմից, ցանկալի չէ, պետք է պահպանենք հրադադարի ռեժիմը», – ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ