04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Հակառակորդը ցանկանում է Քարվաճառի կողմից մխրճվել ՀՀ տարածք, տիրանալ մի շարք բարձունքների և հսկողության տակ վերցնել Գորիս-Սիսիան մայրուղին»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընթացող մարտական գործողություններով հակառակորդը ցանկանում է Քարվաճառի կողմից մխրճվել Հայաստանի Հանրապետության տարածք, տիրանալ մի շարք բարձունքների և հսկողության տակ վերցնել Գորիս-Սիսիան մայրուղին: Դա նրան հնարավորություն կտա դիտարկել նաև ՌԴ 102-րդ ռազմաբազայի Սյունիքի հենակետերից մեկը, որը հանդիսանում է Արցախում տեղակայված ՌԴ խաղաղարար առաքելությանը մատակարարման օղակներից մեկը:

Նիկոլն ի զորու չէ ադեկվատ որոշումներ կայացնել: Իրավիճակը չհանդարտվելու և հակառակորդի ագրեսիվ ռազմական գործողությունների շարունակվելու դեպքում, ընդհուպ մինչև ռազմական դրության և մասնակի զորահավաքի անհրաժեշտություն կարող է առաջանալ: Դեռևս պարզ չէ, թե այլ հատվածներում ինչ գործողություններ է պլանավորվել հակառակորդի կողմից:
Պատրաստ պետք է լինենք իրավիճակի ցանկացած զարգացման»:

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ