27 Մարտի, Երկուշաբթի, 2023
KFC

Հայաստանը կոչով դիմում է Ռուսաստանին. Արմեն Գրիգորյան

5_thumb.thumb

Ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել և փորձել են սրել իրադրությունն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության ամբողջ երկայնքով, «Լուրեր»-ի եթերում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այս պահին շարունակվում են մարտական գործողություններ ընթանալ. Պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա սրացումը կապված է նաև Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ։

«Նրանք փորձել են օգտագործել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Ադրբեջանի զինված ուժերը։ Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանգրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակում», – ասաց Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու։

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն օգնություն կտրամադրի և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու», – ասաց ԱԽ քարտուղարը:

KFC

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ