04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Դուք աճուրդի եք հանել Հայաստանի ազգային շահերը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ԱԺ-ում ՔՊ ական մի պատգամավոր կա (անունը չեմ տալիս, արժանի չէ, որովհետև համ կոչ է անում դադարեցնել քաղաքական քննադատությունը, համ էլ իր հարցազրույցում հիմար քննադատություն է ուղղում ընդդիմությանը), մի ճիշտ բան է ասել այսօր: Ասում է, եթե ուզում ենք, որ մեզ հարգեն ու դաշնակից ունենանք, պետք է հինգերորդ շարասյուն չլինենք:
 
Լրիվ համաձայն եմ: Հինգերորդ շարասյուն չպետք է լինի իշխանության մեջ, հետևաբար ՔՊ-ն, իրեն սպասարկող մի շարք արտախորհրդարանական խմբակներով հանդերձ, պետք է հեռացվեն իշխանությունից:
Պարոն երեսփոխան (ուղիղ իմաստով), հենց հինգերորդ շարասյուն լինելն է, որ այսօր ռազմավարական դաշնակիցը և բարեկամ երկրները չեն վստահում ձեր տխմար բազմակողմանի խաղերին: Գնացեք, ու գլուխներդ պատերին տվեք, բայց այդ մասին հետո: Դուք մսխել եք Հայաստանի ինքնիշխանությունը, դուք զրկել եք Հայաստանին և Արցախին իրենց կենսական տարածքներից, դուք աճուրդի եք հանել Հայաստանի ազգային շահերը»:
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ