16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Տարածքներ կորցնելուն զուգահեռ կորցնում ենք հասարակության առողջությունը․․․Արմեն Նավասարդյան

Արմեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իհարկե պայքարի ոգին վառ պահելու համար Փաշինյանի դեմ բողոքի ակցիաները շատ կարևոր են, բայց չմոռանանք, որ կատարվում ու կատարվելու է այն, ինչը վաղուց պլանավորված ա․․․Ուստի առաջարկում եմ առիթից օգտվել ու նմանատիպ ակցիաների ժամանակ բողոքի խոսքով հանդես գալ նաև օրեցօր նոր բարձունքներ գրավող թմրամոլության դեմ)))

Տարածքներ կորցնելուն զուգահեռ կորցնում ենք հասարակության առողջությունը․․․Գրեթե ամեն օր ավտովթարներ են տեղի ունենում, մարդիկ են մահանում, և պարզ չէ, թե վարորդներից քանիսն են թմրանյութերի ազդեցության տակ գտնվել․․․

Թմրանյութերի ճիրաններում խեղդվող մարդկանց ոչինչ չասող, երբեմն անտարբեր, երբեմն բամբասանքներով ու լկտիությամբ բորբոսնած դատարկ հայացքներին նայելիս անմիջապես պատկերացնում եմ ապագայում հայերից դատարկված Հայաստանի տխուր տեսարանը․․․Սա շատ լուրջ խնդիր ա, որի մասին մարդիկ չեն բարձրաձայնում․․․»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ