22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են ՄԽ համանախագահների հովանու ներքո. Ֆրանսիայի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը նախ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնք Փարիզ են ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:

Առանձին հանդիպումներից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուս համանախագահների հովանու ներքո:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ժան Իվ Լը Դրիանը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը ամրապնդելու կողմերի միջև երկխոսությունը, որը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության: Այդ նպատակին հասնելու համար նա վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը շարունակելու ակտիվ գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ