23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2021

Ընտրություններին ընդառաջ գործեր «կկարվե՞ն». «Փաստ»

Իշխանությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին էլ ավելի մոբիլիզացված է հանդես գալիս։ Դրա համար, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, օգտագործում են հնարավոր ու անհնար գործիքները, այդ թվում՝ «ցանցային» համակարգով իրենց ապահովագրելը։ Զուգահեռ՝ արդեն իսկ գործի է դրվում վարչական ռեսուրսն իր տարբեր դրսևորումներով: Այս ամենի հետ մեկտեղ, մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն ունի նաև պահեստային տարբերակ, […]

Համաձայնագրի ստորագրման և սահմանադրական փոփոխությունների շրջափուլ. «Փաստ»

Առաջիկա քաղաքական գործընթացները Հայաստանում հիմնականում երկու շրջափուլ են ունենալու՝ Հայաստան-ՌուսաստանԱդրբեջան եռակողմ համաձայնագրի ստորագրում և սահմանադրական փոփոխություններ: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս կառավարությունում սահմանադրական փոփոխություններով զբաղվող խումբը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել մի աշխատանքային փաթեթ, որտեղ նշված են եղել Սահմանադրության փոփոխությունների առանցքային դրույթները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրային լայն քննարկում կսկսվի այն բանից հետո, երբ գործող իշխանությունները կստորագրեն վերը […]

Հայաստանի մարտահրավերներն ու կորսված մեկ տարին․ «Փաստ»

Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը տարածաշրջանում ամբողջությամբ փոխել է ուժերի հարաբերակցությունն ի վնաս Հայաստանի։ Եվ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո չի վերացել նոր պատերազմի սպառնալիքը։ Դրանով է պայմանավորված, որ Անկարան ու Բաքուն իրենց զինվորականների պարբերական այցելություններ են կազմակերպում, մեկը մյուսի հետևից զորավարժություններ կազմակերպում, որոնց շատ դեպքերում մասնակցում են նաև այլ երկրների ներկայացուցիչներ, օրինակ՝ […]

Ո՞վ է Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանին հանձնելու հուշագրի «քավորը»․ «Իրավունք»

Համացանցը ցնցեց Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը տեղադրելու է մաքսային եւ սահմանային կետեր: Մինչդեռ իրականում սա ամենեւին էլ նորություն չէ: Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ մամուլում շրջանառվում էր մի փաստաթուղթ, ըստ որի, 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ Մոսկվայում […]

Գիշերը Քանաքեռում սպանվել է 4 անձ, մեկը քրեական հեղինակություն․ Shamshyan.com

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում. ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել կան տուժածներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է նաեւ, որ […]

Եվ ո՞վ է ԱԽ քարտուղարը, որ պետության անունից հող տա, հաստատի․ Լիլիթ Գլաստյան

Գիշերը 12-ից, արդեն հիմա, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանցիները մաքսակետեր կտեղադրվեն։ Սա նշանակում է սահմանազատում։ Սա նշանակում է ծվատել Հայաստանը, սա նշանակում է թուրքին հող տալ․․․․էլ ո՞նց ասեմ, որ հասկանաք, ՀԱՅԵՐ!!!!!!! Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գլաստյանը։ «Այս հայրենադավ ազգակործանները շարունակում են գիշերային դավադրությունները՝ Հայրենիք ու հող […]

Հաջորդը Տավուշն է․ ես 11-ին կլինեմ կառավարության մոտ․ Սոֆյա Հովսեփյան

Գեղամ Մանուկյանը հայտարարություն է տարածել, որ վաղը առավոտյան՝ ժամը 11։00 լինեն կառավարության մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ «Իմ ընկերներից ոմանք, հռհռացել են էդ կոչի տակ։ Ամենաքիչը կուզենայի վաղը իջնել կառավարություն, բայց էդ հռհռացող պիղծերի պատճառով, ես վաղը կլինեմ այնտեղ։ Ո՜վ իր մեջ ուժ կգտնի միացեք։ Մի նայե՛ք անձերին, […]

Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում. Տիգրան Աբրահամյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին տեղեկացրել է, որ գիշերը 00.00-ից հետո, Ադրբեջանը պատրաստվում է Գորիս-Կապան ճանապարհահատվածին սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ իրականացնել, այսինքն՝ մաքսակետեր տեղակայել։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, որ ԱԽ քարտուղարի խոսքից ստացվում է, որ Գորիսից Կապան Որոտանով և Շուռնուխով երթևեկելու պարագայում, Ադրբեջանը համապատասխան […]

Ադրբեջանը գիշերը 24.00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր․ ԱԽ քարտուղար

Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հայտնեց, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։ «Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի