02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Համաձայնագրի ստորագրման և սահմանադրական փոփոխությունների շրջափուլ. «Փաստ»

Առաջիկա քաղաքական գործընթացները Հայաստանում հիմնականում երկու շրջափուլ են ունենալու՝ Հայաստան-ՌուսաստանԱդրբեջան եռակողմ համաձայնագրի ստորագրում և սահմանադրական փոփոխություններ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս կառավարությունում սահմանադրական փոփոխություններով զբաղվող խումբը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել մի աշխատանքային փաթեթ, որտեղ նշված են եղել Սահմանադրության փոփոխությունների առանցքային դրույթները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրային լայն քննարկում կսկսվի այն բանից հետո, երբ գործող իշխանությունները կստորագրեն վերը նշված համաձայնագիրը, ինչը ենթադրելու է Արցախի հարցի կարգավորման նոր փուլ։ Այնուհետ, ներքին հուզումները քաղաքական հուն տեղափոխելու նպատակով առաջ կբերվի սահմանադրական փոփոխությունների հարցը, որը, մեր տեղեկություններով, նախատեսում է անցում նախագահական կառավարման:

Այսինքն, առաջիկայում սպասվում է նաև ՀՀ նախագահի ընտրություն, ինչի մասին մենք տեղեկացրել էինք դեռ ամիսներ առաջ: Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս իր հարցազրույցներից մեկում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե ՀՀ-ն նորից անցնի նախագահական կառավարման համակարգի: Կարծիք կա, որ հենց Սարգսյանն էլ արել է առաջին «սլիվը» ՀՀ պետական կառավարման համակարգում փոփոխության որոշման վերաբերյալ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ