Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից սպառողների համար կփոփոխվի ջրի սակագինը: «Քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա նշեց, որ հանձնաժողովն […]
Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, կարող եմ ասել, որ միանշանակ չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են»,-ասաց Բաղրամյանը՝ նկատի ունենալով հանձնաժողով սակագնի փոփոխման հնարավոր հայտնի ներկայացման, ուսումնասիրման և որոշման կայացման […]
Հրանտ Մելիք-Շահնազարյանը Թելեգրամի էջում գրել է «Խոսք ունեմ ասելու, խնդրում եմ հետս կռիվ չանեք։ Այսօր արդեն նոյեմբերի 10-ն է։ Կապիտուլյացիայից մեկ տարի ու մեկ օր է անցել։ Ես գիտեմ, որ ցավը շատ մեծ է։ Ես գիտեմ, որ այդ ցավը սրտներումս պահած ենք միշտ ապրելու։ Բայց, սիրելի ընկերներ, այսօրվանից սկսած ցավը պետք է լուռ տանել։ Այդ […]
Հայաստանում նոյեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 1675 նոր դեպք, առողջացել է 1277 քաղաքացի, արձանագրվել է մահվան 69 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 10․052 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 220․2322 -ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր […]
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի գործընկերոջ հարցնում եմ՝ ինչո՞ւ իրենց երկիրը շնորհավորեց Ադրբեջանին նոյեմբերի 9-ի կապակցությամբ: Ասում է, «որովհետև Ադրբեջանի ԱԳՆ-ն խնդրել է, որ շնորհավորենք, իսկ ձեր ԱԳՆ-ն չի խնդրել, որ չշնորհավորենք: Նաև ձեր ԱԳՆ-ն երբեք չէր ասել, որ իր համար խնդրահարույց կլինի, եթե մեր դեսպանը գնա Շուշի»։ Կարճ՝ մեր դիվանագիտության մասին»:
Համաձայն պատվաստանյութերի ստուգման VisaGuide.World հարթակի տվյալների, որը հնարավորություն է տալիս ճամփորդող անձանց ստուգել պատվաստանյութի վավերականությունը որևէ երկրում, Եվրամիության և Շենգեն գոտում գտնող հետևյալ երկրները ընդունում են չինական «Սինոֆարմ» պատվաստանյութը: Ավստրին Կիպրոս Հունաստան Հունգարիա Իսլանդիա Նիդերլանդներ Իսպանիա Շվեդիա Ֆինլանդիա Շվեյցարիա Իսպանիան առաջին երկրներից է, որ ընդունել է Սինոֆարմ պատվաստանյութը: Ճանապարհորդության գործընթացը հեշտացնելու և ազատ տեղաշարժին աջակցելու նպատակով Նիդեռլանդները […]
Ինչի՞ համար են նահատակվել մեր սիրելի զավակները․ ի՞նչ արժեքի համար, ո՞ւմ կյանքի բարելավման համար, ո՞ւմ սոցիալ-տնտեսական վիճակի զարգացման համար, ո՞ւմ ճանապարհները բացելու համար, ո՞ր ապրանքների գները էժանանալու կամ թանկանալու համար, ո՞ր առևտուրը զորացնելու համար, ո՞ր շուկան ավելի լավը դարձնելու համար․ սրա համար չեն նահատակվել իրենք։ Այս մասին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս […]
Հաղթելու ենք, հաղթում ենք, Շուշիի համար մարտերը շարունակվում են՝ նոյեմբերի 8-ին եւ 9-ին նման հայտարարություններ էին տարածում Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Ինչպես հետո պետք է պարզվեր, սրանք էլ 44 – օրերի ընթացքում հնչած ապատեղեկատվության ու կեղծիքի մի մաս էին: Միեւնույն ժամանակ նոյեմբերի 8-ին Արցախի նախագահը գրում է, թե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիամավորել է […]