15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

«Բնականաբար, մենք պետք է մտնենք այդ փուլ». Անդրանիկ Քոչարյանը չհերքեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը

Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին՝ ըստ որոնց՝ Մոսկվայում Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններից հետո, կարծես թե, հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ «Ես չեմ կարող հաստատել, ոչ էլ հերքել, բայց ես կարող եմ ասել, որ այդ մասին հրադադարի ռեժիմը հաստատելուց հետո գնում են խորհրդատվություններ ու, բնականաբար, մենք պետք […]

Քաղաքացիական սառը պատերազմ

Անկախության 30 տարին մենք դիմավորում ենք. – Կիսանկախությամբ, – Պարտությամբ՝ տարածքային և մարդկային ծանր կորուստներով, – Հայկական աշխարհի փլուզմամբ, – Հայաստանյան հասարակության ներքին խորը պառակտվածությամբ։ Հնարավո՞ր է արդյոք այս կետից վերելք. միանշանակ՝ այո. Իհարկե, հնարավոր է ունենալ հայկական վերածնունդ և տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում սկսել Հայաստանի՝ որպես ժամանակակից, 21-րդ դարի պետության կառուցումը։ Այս ճանապարհին ամենամեծ […]

«ՀՀ պետականությանը վտանգ է սպառնում». ընդդիմությունը կսկսի փողոցային պայքարը

ՀՀ պետականությանը վտանգ է սպառնում. հենց այս թեմայով է «Հայաստան» խմբակցությունն օրեր առաջ հանդիպել իրենց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք չենք հրաժարվելու փողոցային պայքարից։ Շատ ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ անել, ինչպես անել, որպեսզի չեզոքացնել մեր երկրին սպառնացող վտանգներն ու կանխել Հայաստանի թուրքացումը», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց […]

Ասում են՝ եկեք Արցախ, բայց կարգավիճակից չեն խոսում, ամբողջ աշխարհն է խոսում այդ մասին, բացի Հայաստանի և Արցախի կառավարություններից. Արցախից տեղահանված բնակիչ

Արցախից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ «Մեր հարցերը և՛ քաղաքական են, և՛ կենցաղային», – լրագրողների հետ զրույցում ասաց Արցախից տեղահանված բնակիչներից մեկը։ Նրանք դեռևս 4-5 ամիս առաջ իմացել են, որ Հայաստանի և Արցախի կառավարությունները ծրագրել են բնակարանով ապահովել իրենց, դիմել են, որպեսզի բնակարանային ծրագրերն իրականացնելիս իրենց կարծիքները նույնպես հաշվի առնեն։ «Որովհետև, […]

Պատգամավորներն այսօր պարգևավճար են ստացել. «Հայաստան» դաշինքն այդ գումարը վերադարձնելու պետբյուջե. Իշխան Սաղաթելյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենց լուրեր են հասել առ այն, որ պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, պարգևավճարներ են ստացել: «Ենթադրում ենք, որ սա ՀՀ անկախության տոնի հետ է կապված: «Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է այդ պարգևավճարից: Մենք այդ գումարից չենք օգտվելու՝ կա՛մ կվերադարձնենք բյուջե, կա՛մ ՀՀ սահմանամերձ տարածքներից որևէ մեկում որևէ […]

Շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն հասկանալու՝ որոնք են սահմանագծի խոցելի ուղղությունները և պատշաճ միջոցառումներ իրականացնեն. Աբրահամյան

Շուրջ մեկ ամիս է ինչ ՀՀ զինված ուժերի ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը դուրս է եկել իր զորամասի մշտական տեղակայման վայրից և անհայտ պայմաններում, հայտնվել ադրբեջանական կողմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։   «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա հետպատերազմական ժամանակահատվածի միակ նմանատիպ դեպքը չէ (մի քանի ամիս առաջ […]

Հայաստանը, դե ֆակտո, ճանաչում է իրանական բեռնատարների թղթերին դրվող ադրբեջանական կնիքը․ դա անթույլատրելի է․ Աննա Գրիգորյան

Իրանից եկող մեքենաներն ի՞նչ երաշխիքով այսուհետ պետք է մտնեն Հայաստան, երբ իրանցիներ են ձերբակալվել Որոտանի հատվածում: Անցակետում ձերբակալվել են և, իմ ունեցած վերջին տեղեկություններով, նրանց տեղափոխում են Բաքու: Այսինքն՝ իրանցիները Հայաստան մտնելիս պետք է, նախևառաջ, ստանան Ադրբեջանի թույլտվությունը։ Սա ուղղակի աբսուրդ է, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով […]

Ադրբեջանը Հայաստանի դեմ հակընդդեմ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան

Ադրբեջանը հայց կներկայացնի Հայաստանի դեմ Միջազգային դատարան` Հայաստանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համակարգված խախտումների հիմքով, այդ մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության ասել է ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Միաժամանակ Հայաստանը խնդրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի