15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը, դե ֆակտո, ճանաչում է իրանական բեռնատարների թղթերին դրվող ադրբեջանական կնիքը․ դա անթույլատրելի է․ Աննա Գրիգորյան

Իրանից եկող մեքենաներն ի՞նչ երաշխիքով այսուհետ պետք է մտնեն Հայաստան, երբ իրանցիներ են ձերբակալվել Որոտանի հատվածում: Անցակետում ձերբակալվել են և, իմ ունեցած վերջին տեղեկություններով, նրանց տեղափոխում են Բաքու: Այսինքն՝ իրանցիները Հայաստան մտնելիս պետք է, նախևառաջ, ստանան Ադրբեջանի թույլտվությունը։ Սա ուղղակի աբսուրդ է, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիների գործողություններին։

Ճանապարհի նշված հատվածը Ադրբեջանին փաստացի զիջելը Աննա Գրիգորյանը հակապետական քայլ է համարել՝ նշելով, որ իշխանությունների գործողություններում պետական և ազգային շահի գնահատում չկա։ 

«Իրանից եկած մեքենաները մի անգամ Մեղրիի մաքսակետում են համապատասխան կնիք ստանում, հետո Որոտանում հայկական կնիքի վրա ադրբեջանական է դրվում, հետո Հայաստանից դուրս գալիս մի հատ էլ մեր մաքսատան աշխատողները ադրբեջանական կնիքի վրա հայկական կնիք են դնում, այսինքն՝ դե ֆակտո ճանաչում են ադրբեջանական կնիքը, որը դրված է այդ թղթերի վրա: Սա անթույլատրելի է», – ընդգծել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ