25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2021

Փաստորեն ըստ նիկոլի ՀՔԾ-ի ոչ մի բան չի եղել, ալենը տեսախցիկներն անջատել ա, ԱԱԾ սաքոն էլ չիմացանք ընդեղ եղել ա ընդհանրապես թե չէ. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Փաստորեն ըստ նիկոլի ՀՔԾ-ի ոչ մի բան չի եղել, ալենը տեսախցիկներն անջատել ա, ԱԱԾ սաքոն էլ չիմացանք ընդեղ եղել ա ընդհանրապես թե չէ:   Էտ վնասված ոտքն էլ իմը չի եղել: Տեսնենք քանի տարի հետո ՀՔԾ-ն կարծիքը կփոխի»:

Պահեստազորայինները մեկնել են մարտական հերթապահության. ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։ Հրամանատարները զինծառայողներին հորդորել են լինել զգոն և պատասխանատու, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հավաքների նախապատրաստական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության գործին։

«Հայրենիքը» ոչ քաղաքական կազմակերպություն դարձավ․ Արա Սահակյանը դուրս է եկել Վանեցյանի կուսակցությունից

Հայրենիք» կուսակցության առանցքային դեմքերից Արա Սահակյանը չորս ամիս է հեռացել է կուսակցության շարքերից։ Այս մասին Արա Սահակյանը խոսել է A1plus կայքի եթերում։ Սահակյանի խոսքով ինքը հեռացել է կուսակցությունից, քանի որ այն դարձել էր մեկ մարդու կուսակցություն․ «Արդեն չորս ամիս է որևէ կապ չունեմ «Հայրենիք» կուսակցության հետ։ Տարաձայնությունը վերաբերվում էր ընտրությունների նախապատրաստման ռազմավարությանը։ Արդյունքն էլ պարզ […]

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գլխավոր դատախազության եւ պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարությունը: «Հորադիզ» սահմանապահ ջոկատի սահմանապահները Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը (00:57) նկատել են, թե ինչպես է երեք անհայտ անձ խախտել պետական սահմանն Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի ուղղությամբ: […]

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված, գրավի միջնորդությունը մերժվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր կայացել է Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով առաջին դատական նիստը։ Գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում դատարանը քննարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման […]

Մայր Աթոռում բացված ցուցահանդեսում առանձին ցուցավահանակներով ներկայացված է Դադիվանքը և Արցախի ոչնչացվող ու վտանգված սրբավայրերը

Մայր Աթոռի Արխիվը «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի շրջանակներում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կազմակերպել է արխիվային վավերագրերի և լուսանկարների ցուցահանդես (հեղինակ և համադրող Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան):  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվից հայտնում են, որ այս գործում Մայր Աթոռի Արխիվին աջակցել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Ցուցահանդեսը ներկայացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, […]

Վարչախումբը պատրաատվում է տոնել թշնամու հաղթանակը․ Գեղամ Նազարյան

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը Հանրապետության հրապարակում գունագեղ տոնակատարությամբ ոչ թե հարգելու են հերոս տղերքին, այլ պարզապես տոնելու են թշնամու հաղթանակը։ Տոնակատարությամբ զոհված տղերքին չեն հարգում, այլ փորձում են անարգել նրանց հիշատակը։ Հանրությունն այսօր պետք է կանգնի զոհված տղերքի ընտանիքի անդամների կողքին, ովքեր վարչախմբից պահանջում են չեղարկել գունագեղ շոուն։ Բոլոր այն երգիչները, երաժիշտները, արտիստները, ովքեր […]

ՔՊ-ականները նույնիսկ դեմ են, որ հանձնաժողովներից մեկում ավելացվի Արցախ բառը

Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ էր գումարվել։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով։ Քննարկումներից հետո հարցը դրվեց քվեարկության, արդյունքում նախագիծը չընդունվեց, քանի որ իշխանական պատգամավորները կողմ չքվեարկեցին:

Միտումնավո՞ր էր այդ ամենը, թե՞ ապիկարություն. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է. «Առավել քան ակնհայտ է, որ այն, ինչ անցած տարի փորձեցին անել Բելոռուսում, գրեթե նույնն էր, ինչ արվեց մեզ մոտ 2018-ին: Խորապես ուսումնասիրվեցին երկրում եղած իրական խնդիրները և իբր բարի նպատակներով՝ ժողովրդավարության քողի տակ, փորձ արվեց վերացնել այդ երկրի ինքնիշխանությունը ևս, ինչու չէ, նաև պետականությունը…  Հատկապես ուշադրություն դարձրեք, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի