25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 4, 2021

Արգանդի՝ մոտ 10 կիլոգրամանոց գիգանտ միոմայի հեռացում «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ում

#Արգանդի՝ մոտ 10 կիլոգրամանոց #գիգանտ #միոմայի հեռացում «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ–ում։ Օրեր առաջ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ էր դիմել 53 տարեկան կին՝ որովայնի ցավերով, արյունահոսությամբ, այս ամենի արդյունքում նաև հեմոգլոբինի ցածր ցուցանիշիառկայությամբ։ Առանց հատուկ զննության՝ կնոջ որովայնը մոտավորապես 28 շաբաթական հղի կնոջորովայնի չափերն ուներ․ ախտորոշվել է #արգանդի #միոմա Ստեղծված իրավիճակում, ժամանակ չկորցնելու եւ ռիսկերը գնահատելուանհրաժեշտությամբ կատարվել է […]

Մի անգամ զինվորին ելակ տվեցիք, հազարներով սպանեցիք, հիմա ի՞նչ եք ուզում անել. Գեղամ Նազարայան

Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարայանը գրում է. Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հանդիպել է արձակուրդում գտնվող զինվորներից մեկին, հարց ու փորձ արել եւ կարեւորել նրա պատասխանի այս հատվածը. «Ամեն ինչ նորմալ է, մենակ շաբաթ-կիրակի խորոված-քյաբաբ են տալիս, լավ չեն սարքում, համով չէ…» ))»: Տարոն, իսկ ինչո՞ւ չես գրել, թե նա որ զորամասում է ծառայում՝ […]

Դրվում է պահանջ, որ բոլոր աշխատողները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ էլ 14 օրը մեկ ներկայացնեն կորոնավիրուսի՝ սեփական միջոցներով կատարած թեստի բացասական պատասխան

Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպեսզի ձեզ համար հոկտեմբերի 1-ից անակընկալ չլինի, տեղեկացնում եմ, որ շրջանառության մեջ է դրված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որը լուրջ անհարմարություններ է առաջացնելու գրեթե ԲՈԼՈՐ գործատուների և գրեթե ԲՈԼՈՐ գրանցված աշխատողների համար: Փոփոխությունների մասին՝ Դրվում է պահանջ, որ ԲՈԼՈՐ աշխատողները կամ պետք է պատվաստվեն, կամ […]

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդ. ՊՆ

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն ս.թ. սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում անցկացվելիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով, սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈւստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ:

Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել. առաջարկում եմ մտահոգ անձանց նախաձեռնող խումբ ստեղծել. Արա Զոհրաբյան

Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել. առաջարկում եմ մտահոգ անձանց նախաձեռնող խումբ ստեղծել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի և դրա հետևանքների հետ կապված ունեմ հետևյալ կարծիքը (եթե այլ կարծիքներ կան, հետաքրքրությամբ կլսեմ/կկարդամ)՝ Կորոնավիրուսը արհեստական վիրուս է եւ սա նշանակում է, որ ինչ որ մի նպատակով է […]

Նիկոլ Փաշինյան արձակուրդն անցկացրել է Դիլիջանում՝ ուժեղ հսկողությամբ. «Փաստ»

Փաստ» թերթի տեղեկություններով, անցած մի քանի օրերին Տավուշի մարզի իրավապահ ողջ համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում էր: Բանն այն է, որ իր կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված են եղել նրա անվտանգության ապահովմանը: Տավուշի մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ մարզի իրավապահ համակարգի աշխատակիցները պարզապես ժամերն […]

Ինչու են ՌԴ ռազմական մասնագետներն այցելել Հայաստան. «Ժողովուրդ»

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետներն այս օրերին Հայաստանում են։ Նրանց նախորդ օրը ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանք Հայաստանում են հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին եւ քննարկումներին մասնակցելու նպատակով։ Թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվում, պաշտոնական հաղորդագրությունում մանրամասներ չեն ներկայացվել։ Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության […]

«Սառը ցնցուղ» իշխանությունների համար. «Փաստ»

Երեկ մամուլը տեղեկացրեց, որ տիեզերքում արհեստական արբանյակ ունեցող պետություններից մեկի ներկայացուցիչները կապվել են հայաստանյան ընդդիմության որոշ շրջանակների հետ և առաջարկել նրանց՝ տրամադրել իրենց տրամադրության տակ եղած որոշ տեսագրություններ, որոնք առնչվում են Հայաստանին։ Ըստ մամուլի, դրանց մեջ է մասնավորապես 44-օրյա պատերազմի ողջ տեսագրությունը, որը դիտարկելով՝ կարելի է հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսի մարտավարություն է իրականացրել Ադրբեջանն […]

Ի՞նչ փաստաթղթի վրա են աշխատում. «Փաստ»

Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավական ակտիվ աշխատանքներ են ընթանում կառավարության աշխատակազմում և հատկապես ԱԳՆ-ում՝ կապված, պայմանականորեն ասված, խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների հետ։ ԱԳՆ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, նախարարության փորձագետներն ու միջազգային իրավունքի մի խումբ մասնագետներ, կառավարության աշխատակազմի հետ միասին, վերջին օրերին խորքային ուսումնասիրություններ են իրականացնում և փորձում նմանօրինակ փաստաթղթի նախադեպեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի