05 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արգանդի՝ մոտ 10 կիլոգրամանոց գիգանտ միոմայի հեռացում «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ում

#Արգանդի՝ մոտ 10 կիլոգրամանոց #գիգանտ #միոմայի հեռացում «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ–ում։

Օրեր առաջ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ էր դիմել 53 տարեկան կին՝ որովայնի ցավերով, արյունահոսությամբ, այս ամենի արդյունքում նաև հեմոգլոբինի ցածր ցուցանիշիառկայությամբ։

Առանց հատուկ զննության՝ կնոջ որովայնը մոտավորապես 28 շաբաթական հղի կնոջորովայնի չափերն ուներ․ ախտորոշվել է #արգանդի #միոմա

Ստեղծված իրավիճակում, ժամանակ չկորցնելու եւ ռիսկերը գնահատելուանհրաժեշտությամբ կատարվել է արյան փոխներարկում, այնուհետև վիրահատություն՝արգանդի էքստիրպացիա՝ հավելումներով։ Հեռացված միոման կշռել է մոտ 10 կգ։

Վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժայցելուի վիճակըբժիշկների  կողմից գնահատվում է բավարար։

Միջամտությունն իրականացվել է «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ–գինեկոլոգիական բաժանմունքիվարիչ, մանկաբարձ–գինեկոլոգ, բգթ Աշոտ Սարգսյանի և ասիստենտներ՝ մանկաբարձ–գինեկոլոգ Արամ Սարգսյանի,

մանկաբարձ–գինեկոլոգ Նիկոլայ Շահբազյանի կողմից։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ