14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սառը ցնցուղ» իշխանությունների համար. «Փաստ»

Երեկ մամուլը տեղեկացրեց, որ տիեզերքում արհեստական արբանյակ ունեցող պետություններից մեկի ներկայացուցիչները կապվել են հայաստանյան ընդդիմության որոշ շրջանակների հետ և առաջարկել նրանց՝ տրամադրել իրենց տրամադրության տակ եղած որոշ տեսագրություններ, որոնք առնչվում են Հայաստանին։ Ըստ մամուլի, դրանց մեջ է մասնավորապես 44-օրյա պատերազմի ողջ տեսագրությունը, որը դիտարկելով՝ կարելի է հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսի մարտավարություն է իրականացրել Ադրբեջանն այդ 44 օրվա ընթացքում, և ինչպես է պարտվել Հայաստանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, խոսքը նույնիսկ մի քանի աղբյուրներից հավաքված տեսագրությունների մասին է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս տեղեկությունը բառիս բուն իմաստով սառը ցնցուղի ազդեցություն է թողել իշխանությունների վրա: Բանն այն է, որ նրանք հիանալի հասկանում են, որ նման տեսագրությունների տարածումը կարող է լուրջ հարված լինել իրենց համար, քանի որ դրանցում հնարավոր են պատերազմի ընթացքի հետ կապված սկանդալային բացահայտումներ, այդ թվում՝ անկազմակերպվածության, զորքի տեղաշարժի և այլ հանգամանքների առումով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ