25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2021

Փաշինյանն ասում է՝ 300 մանկապարտեզ եմ կառուցել, մենք մի կիլո խաղող հանձնելու «ձև չունենք»․ Ուջանի խաղողագործները ճանապարհ են փակել

Մեր պահանջն է, որ մարզի ղեկավարը գա այստեղ, նախարարությունից մարդ գա, մեր հարցի լուծումը տա, ասում են Երևան-Աշտարակ մայրուղին փակած խաղողագործները։ Նրանք Ուջան համայնքից են և, ըստ ամենայնի, այն խաղողագործների շարքից չեն, որոնց մասին կառավարության վերջին նիստին խոսել էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ Հայաստանում այլևս չեն լինելու իրենց բերքն իրացնել չկարողացող խաղողագործներ։ «Փաշինյանը որ […]

Արարատ Միրզոյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը: Նախարար Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ […]

Այսօր արդյո՞ք հստակ գիտակցում ենք, թե ինչի՞ց, ինչո՞ւ կամ՝ որտե՞ղ է ավարտվում հայրենիքը․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Ինչի՞ց է սկսվում հայրենիքը»   Հիշո՞ւմ եք խորհրդային երգի տողը, հիշում եք․․․Այս հարցի պատասխանը այդպես էլ չգտած, այսօր արդյո՞ք հստակ գիտակցում ենք, թե ինչի՞ց, ինչո՞ւ կամ՝ որտե՞ղ է ավարտվում հայրենիքը․․․»:

Արտերկրում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ շարունակում են բոյկոտել թուրքական եւ պակիստանական խանութներն ու ապրանքները. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Մինչ ոմանք Հայաստանում թուրքական «դրական» ազդակներից օրգազմի իմիտացիա են անում, արտերկրում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ շարունակում են բոյկոտել թուրքական եւ պակիստանական խանութներն ու ապրանքները»։

Սրանց ֆունկցիան է խառնել քաղաքական դաշտն ու «կառավարելի քաոս» տարածել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ապազգային իշխանությունից պակաս վտանգավոր չեն հովհարային անջատումներով գործող, ժամանակին «կոկորդ պատռող» , իսկ այսօր հարմարվող «ընդդիմադիրները»։   Սրանց համար է ասված, « ով էշ՝ նա փալան»։ Սրանց համար չկա գաղափարախոսություն ու սկզբունքայնություն։   Որպես կանոն սրանք պատրաստ են ցանկացած «դեր խաղալ» ։ Սրանք կարող […]

Կառավարությունը սառեցրել է պետության հաշվին բուժօգնություն ստանալու հնարավորությունը առողջապահական հիմնարկներին կուտակած պարտքերի հետևանքով. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ինչպես հայտնի դարձավ կառավարությունը սառեցրել է պետության հաշվին բուժօգնություն ստանալու հնարավորությունը առողջապահական հիմնարկներին կուտակած պարտքերի հետևանքով։ Սա տեղի է ունեցել մեկ շատ պարզ հանգամանքով պայմանավորված։ Հայաստանի իշխանությունը զավթածները մշտապես փորձել են գնել իրականությունը։ Սխալ կառավարման արդյունքում առաջացած ճգնաժամը քողարկելու հետևանքով, այժմ պետպատվերի շրջանում բուժօգնություն […]

Արտաքին ուժային կենտրոններն աշխատում են Փաշինյանի թիմում «կղզյակներ» ձևավորել, ճիշտ պահին փորձելու են նրան փոխարինել իրենց ցանկալի թեկնածուով. Արտակ Զաքարյան

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանության վիճակը, առավել ևս, որ առաջիկայում պետք է գնա սահմանազատման և սահմանագծման, բոլորովին էլ երանելի չէ, և ցանկացած պահի կարող են նաև որոշակի զարգացումներ լինել, ասուլիսում կարծիք հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նա նշեց, որ իշխանության ներսում էլ ձևավորվում են թիմեր ու պրոցեսներ։ «Այդ պրոցեսները շաղկապվում են նաև […]

«Սպունտիկ լայթ» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանում

Կորոնավիրուսի դեմ «Սպունտիկ լայթ» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանում օգտագործման համար, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։ Պատվաստանյութի կիրառմանը հավանություն է տվել Հայաստանի առողջապահության նախարարությունը։  

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը ժամանել է Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իգոր Խովաևը Երևանում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Իգոր Խովաևն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի