25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սրանց ֆունկցիան է խառնել քաղաքական դաշտն ու «կառավարելի քաոս» տարածել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ապազգային իշխանությունից պակաս վտանգավոր չեն հովհարային անջատումներով գործող, ժամանակին «կոկորդ պատռող» , իսկ այսօր հարմարվող «ընդդիմադիրները»։
 
Սրանց համար է ասված, « ով էշ՝ նա փալան»։
Սրանց համար չկա գաղափարախոսություն ու սկզբունքայնություն։
 
Որպես կանոն սրանք պատրաստ են ցանկացած «դեր խաղալ» ։
Սրանք կարող են լինել «թունդ ընդդիմադիրից» մինչեւ «կառուցողական ընդդիմադիր»։
Սրանց ֆունկցիան է խառնել քաղաքական դաշտն ու «կառավարելի քաոս» տարածել։
Սրանք տեսակով «ստրուկ» են փողին ,«շեֆերին», պաշտոնին , իսկ երբեմն նաեւ մանդատին։
 
Երբեմն սրանք ամենաբարձրն են «հայհոյում», որ իրական բովանդակային խոսքը ստվերվի։
Դեռ երեկ սրանք բարձր գոռում էին՝ «Նիկոլ հեռացիր», իսկ այսօր «պատերի տակ» ուղիներ են փնտրում իրենց ծառայությունները մատուցել ռեժիմին։
Խնդիրն այն է, որ այս տեսակը մի տեղ հավաքված չէ։ Սրանք կան գրեթե ամենուր ու դրանով ավելի մեծ չարիք են ներկայացնում։
 
Բայց ամենազզվելին սրանց մոլի «օտարապաշտությունն» ու «դրսի դաբրոներին» ապավինելն է։
Սրանք մեր պետության մեջ իրականացնում են կործանարար« 5-րդ շարասյան» դեր»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ