04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արտաքին ուժային կենտրոններն աշխատում են Փաշինյանի թիմում «կղզյակներ» ձևավորել, ճիշտ պահին փորձելու են նրան փոխարինել իրենց ցանկալի թեկնածուով. Արտակ Զաքարյան

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանության վիճակը, առավել ևս, որ առաջիկայում պետք է գնա սահմանազատման և սահմանագծման, բոլորովին էլ երանելի չէ, և ցանկացած պահի կարող են նաև որոշակի զարգացումներ լինել, ասուլիսում կարծիք հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա նշեց, որ իշխանության ներսում էլ ձևավորվում են թիմեր ու պրոցեսներ։

«Այդ պրոցեսները շաղկապվում են նաև արտաքին քաղաքական որոշ զարգացումների հետ։ Նաև արտաքին ուժային կենտրոններն են աշխատում Նիկոլի թիմում որոշակի «կղզյակներ» ձևավորելու ուղղությամբ՝ ճիշտ պահին փորձելու նրան իրենց ցանկալի թեկնածուով փոխարինել կամ զարգացումներն իրենց համար ցանկալի հունով տանել», – ասաց Զաքարյանը։

Նա այս պահին աննպատակահարմար գտավ անուններ հնչեցնելը, սակայն նշեց, որ ասվածը ներքաղաքական կյանքի մի մասն է կազմում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ