25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2021

Չենք կարող լուռ հետևել, թե ինչպես է իշխանությունը ցուցադրաբար պատժում հազարավոր կյանքեր փրկած հռչակավոր բժշկին․ Էլինար Վարդանյան

Հայաստանում քաղաքական հետապնդումներն ահագնանում են: Իրավական ամենաթողության պայմաններում դատարանները կայացնում են կամայական որոշումներ. Վերաքննիչ քրեական դատարանի՝ Փաշինյանի սրտի դատավորը, կատարելով քաղաքական ուղիղ ցուցումներ, կրկին կալանավորեց մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Հանրահայտ բժշկին, որն այսօր ինքն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոշում են պահել անազատության մեջ։ Կալանքը, որպես քաղաքական հաշվեհարդարի […]

Կալանավորվածի համար ընտանիքի անդամներին տեսակցելու կամ նրանց հետ խոսելու արգելքը հաճախ ունի պատժելու նպատակ և կիրառվում է մեխանիկորեն․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020 տարեկան հաղորդում

Ինչպես 2020 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ բողոքներ է ստացել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Այդ բողոքների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կայացրած որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրներն այս առումով […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք. Մահացել է 13 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245264 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1577162 վերջին մեկ օրում` 4307 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9617 պացիենտ. Մեկ օրում նվազել է […]

«Եթե իրականում նման գործընթաց կա ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև, ապա դա նշանակում է, որ փորձ է արվում Հայաստանը աստիճանաբար դուրս է բերվելու Արցախի հետ կապված պրոցեսներից». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Հիշեցնեմ, որ ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հարցը կարգավորվում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ՝ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ձևաչափով։ Եթե իրականում նման գործընթաց կա […]

Հայաստանում խաղողի այգիներն անձնագիր կունենան․ նախարարություն

Հայաստանում խաղողի այգիներն անձնագիր կունենան: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Տեղեկատվական համակարգը հնարավորություն կտա վերահսկել խաղողի աճեցման, մթերման ու վերամշակման գործընթացները: Ռեեստրը թույլ կտա նաև գնահատել խաղողի այգիների ընդհանուր վիճակը, մասնավորապես, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը, ինչպես նաեւ առավել թիրախավորված և նպատակային իրագործել Կառավարության կողմից իրականացվող ոլորտի աջակցության ծրագրերը»,- ասված է հայտարարության մեջ:

Սրանք մեր երկրի սահմանների, անվտանգության վրա թքած ունեն, ուզում են արագի մեջ երկիրը փռեն թուրքի առաջ. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը գրում է․ «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը եւ սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որեւէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանքի եւ հնարավորություն կստեղծի սահմանաատման եւ սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին եւս հնարավորինս արագ լուծենք»: Էս խոսքերը ադրբեջանցին, […]

Ալեն Սիմոնյանը Արցախի անկախության 30-ամյակը նշել է Հունաստանում. Գագիկ Համբարյան

ԱԺ նախագահ Ալենն Արցախի անկախության 30-ամյակը նշել է Հունաստանում. Արցախ գնալու ժամանակ չունի։ Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ «Ըստ Tzhvzhik թելեգրամյան ալիքի, ՀՀ ԱԺ նախագահ Ալենը հանգստանում է Հունաստանի Միկոնոս կղզում և ժամանակն անցկացնում է ամենաթանկ զվարճանքի վայրերում… Ըստ նույն թելեգրամյան ալիքի, Ալենը, ինչպես նաև քայլիստ երեսփոխան DJ Էդիկն իրենց երեկոներից մեկն անցկացրել […]

Ե՞րբ է կայացվել պատերազմի որոշումը. Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը գրում է․ Պատերազմն սկսելու որոշումն Ադրբեջանում կայացվել է 2019 սեպտեմբեր-հոկտեմբերին՝ աստիճանաբար հայտնի դառնալով նաև համապատասխան մայրաքաղաքներում, այդ թվում՝ Երևանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ «• Կանցնեն տարիներ, ու գնդակահարության պատի տակ ես կհիշեմ 2019 թ․ օգոստոսին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակված հայազգի Ալան Գոգբաշյանին, որն արդեն երևանյան տան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի