05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սրանք մեր երկրի սահմանների, անվտանգության վրա թքած ունեն, ուզում են արագի մեջ երկիրը փռեն թուրքի առաջ. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը գրում է․

«Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը եւ սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որեւէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանքի եւ հնարավորություն կստեղծի սահմանաատման եւ սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին եւս հնարավորինս արագ լուծենք»:

Էս խոսքերը ադրբեջանցին, թուրքը կամ այլմորակայինը չի ասում, ասում է ՀՀ ԱԽՔ-ը․․․․Եթե հանրամատչելի եք ուզում, սա <Գիքորի> <էստի համեցեք․-ն է, հայերը կանչում են ադրբեջանցիներին, ասում են, դե եկեք, եկեք խնդրում ենք, բացել ենք սահմանները, էլ մի հապաղեք, եկեք սահմանները ոնց ուզում եք գծեք-վերցրեք ինչ ուզում եք, դուք պրոբլեմ չունեք․․․․Ու, ակնհայտ է, հայերն են շտապում՝ մտածում են, շուտ տան-վերջացնեն իրենց հանձնարարությունները․․․․

Սրանք մեր երկրի սահմանների, անվտանգության, սուվերենության վրա թքած ունեն, սրանք ուզում են արագի մեջ երկիրը փռեն թուրքի առաջ․․․․Սրանց թվում է երկիրը արագ-սնունդի կետ է՝ ուտեն, տռզեն ու հետո գնան մի անկյունում փսխեն․․․․

Ու վերջում իմ չսիրած ու երեւի շատերիդ արդեն ձանձրացնող հարցը՝ իսկ մե՞նք, իսկ մենք ի՞նչ ենք անում․․․․Փսխողների մեջքը քորելն էլ մե՞ր պարտականությունն է․․․Դե, մի գժվեք․․․22 օր հետո չարաբաստիկ պատերազմը եւ Արցախի հանձնման գմփոցի մեկ տարին է․․․

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ