25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 8, 2021

«Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու նպատակով. Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 21-ին միջոցառում կազմակերպելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարությանը։ ««Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու, իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների կիսատ թողած գործը շարունակելու և նրանց զոհողությանը իմաստ և […]

Նիկոլի մահվան օրվա միջոցառումները արժե պատվիրակել Ռիոյի կառնավալի կազմկոմիտեին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է   «Ռուսաստանում մարդ փրկելու ընթացքում մահացել է Արտակարգ իրավիճակների նախարարը։   Հայաստանում իշխանավորները զոհաբերեցին 5 000 մատղաշ կյանք պաշտոններին մնալու համար։   Սուգը գունագեղ եւ հրավառ դարձնելու ձեւավորվելիք անասնական մշակույթի համատեքստում Նիկոլի մահվան օրվա միջոցառումները արժե պատվիրակել Ռիոյի կառնավալի կազմկոմիտեին»։

«Սգացող ծնողները «սև տոնակատարություն» կբերեն ձեր գլխին, դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք»․ զավակ կորցրած ծնողները վիրավորված են (Տեսանյութ)

Կառավարությո՛ւն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպել ու նշում եք, որ դա զոհերի հիշատակին է, լավ իմացեք՝ մեր սգացող ծնողները «սև տոնակատարություն կբերեն» ձեր գլխին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր և մյուս ծնողների անունից հայտարարել է անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում տեղի […]

«Մեր պատվիրակությունը բոլոր հասու խողովակներով առաջ է տանում մեր ազգային օրակարգը, իսկ վարչապետի աթոռին բազմածը հաճոյանում է թշնամուն»․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախության օրվա տոնակատարության ցինիկ ձևակերպումը Նիկոլ Վովաևիչը արել է հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար: Այդ հայտարարություններն ինքը «պարտավորվել է» անել՝ նույն կերպ, ինչպես պարտավորվել է չայցելել Արցախ, չնշել կառավարության ծրագրի մեջ «Արցախի […]

Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի դատավոր Սերգեյ Սահակյանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։ Սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի։ Դիմումը մուտքագրվել է դատարան Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով։ Բացի այդ, Սուքիասյանից, որպես […]

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝  Արցախի և ՀՀ սահմանների անվտանգությունը.  սեպտեմբերի 15-ից կանցկացվեն եռամսյա վարժական հավաքներ. շուտով կլրանա արցախյան պատերազմի մեկ տարին. Փաշինյանը հայտարարել է, որ  սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն՝ նվիրված  ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների […]

«Եթե մեկ օրվա ընթացքում կառավարությունը չհրաժարվի այս մտադրությունից, արդեն ավելի կոշտ կարձագանքեմ». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի առաջին տարելիցից վեց օր առաջ գունագեղ համերգի կազմակերպումը եւ հայտարարությունը, թե այն նվիրվում է նահատակներին, ցինիզմ ու սրբապղծություն է։ Առայժմ այսքանը։ Եթե մեկ օրվա ընթացքում կառավարությունը չհրաժարվի այս մտադրությունից, արդեն ավելի կոշտ կարձագանքեմ»։

«Կարո՞ղ է հարևան երկրից էլ բարձրաստիճան հյուրեր հրավիրեք այդ տոնակատարությանը»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիայի խորհրդանիշը, ում «շնորհիվ» թուրքն ամիսներ շարունակ 1000 զինվորով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ասում է՝ Հայաստանի անկախության 30–ամյակը կնշվի մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ, կունենանք 4 ոչ աշխատանքային օր։ Սա ցինիզմի գագաթնակետն է։ Հայաստանի 30-ամյա հաղթանակները պարտություն դարձրածը անկախության տոնակատարումից է խոսում։ Շուշին ու Հադրութը օկուպացված չհամարողի սիրտը […]

Հոկտեմբերի 20-ին Կովսականում զանգվածային սպանություններ են տեղի ունեցել. զինվորներին կապել են մեքենաներից և քաշել, կտրել են սպանված զինծառայողների ականջները. ՄԻՊ

Հոկտեմբերի 20-ին Կովսականում, երբ Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել, դաժանություններ են տեղի ունցել. փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել են հայ զինծառայողներ, մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել և բռնի անհետացել, այս մասին Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Դաժանությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի