28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

122FDB6E-5CA3-4394-B970-40FCE9258412

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գլխավոր դատախազության եւ պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարությունը:

«Հորադիզ» սահմանապահ ջոկատի սահմանապահները Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը (00:57) նկատել են, թե ինչպես է երեք անհայտ անձ խախտել պետական սահմանն Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի ուղղությամբ:

Իրավախախտներն անտեսել են սահմանապահների նախազգուշացումը եւ օդ արձակած նախազգուշական կրակը: Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները զենք են կիրառել: Սահմանախախտներից մեկը վիրավորվել է, երկուսին հաջողվել է փախչել:

Ձեռքից թեթեւ վիրավորված սահմանախախտը տեղափոխվել է հիվանդանոց: Ձերբակալվածը ներկայացել է որպես 1981 թվականին ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա: Նրա պայուսակը զննելիս հայտնաբերվել են դեղորայքի նման նյութեր՝ մոտ 11 կիլոգրամ 770 գրամ քաշով: Միջադեպի մասին իրանական կողմը տեղեկացվել է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ