25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2021

«Հետագայում որոշում կկայացվի ԼՂ–ում ռուսական խաղաղապաների առաքելության երկարաձգման վերաբերյալ»․ Մուրադով

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքը: Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին՝ «Հայրենիքի հերոսների պահակախմբ»-ի համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: «Միայն դրական եմ գնահատում (ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը – խմբ. ) Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունն. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում […]

Որևէ կերպ փորձ չենք անելու միջամտել ԶԼՄ-ների գործունեությանը. Սասուն Խաչատրյան

Մեր ամենահեռահար նպատակը կոռուպցիայի վերացումն  է, այս մասին ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ «Դա, իհարկե, մի քիչ անիրատեսական է, բայց պետք է ձգտել դրան», – ասաց նա։ ՀՔԾ պետը վստահեցրեց՝ որևէ կերպ փորձ չեն անելու միջամտել ԶԼՄ-ների գործունեությանը։ «Եթե  քննդատությունը տեղին լինի ու դեպքերի չբացահայտումը լինի […]

«Թուրքիայի հետ հարաբերություններ «կարգավորելու» գինը լինելու է Հայաստանն Էրմենիստան վերածելու ծրագրի իրականացումը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ում համար Հայաստան,իսկ ում համար արդեն «Էրմենիստան»։ 2018-ին ապագա կապիտուլյանտներն իշխանության են «բերվել» շատ հստակ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով։ Ո՞րն է այդ խնդրի էությունը: Ամեն գնով «կարգավորել» Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Իսկ ինչպե՞ս դա անել։ Ինչպես ցույց տվեցին վերջին տարիները՝ զիջելով ու տալով ամեն ինչ: Սա է […]

ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են հակաժողովրդավարական-ապօրինի գործողություններ․ հայտարարություն

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) խախտվում են մարդու իրավունքները՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ հանիրավի նկատողություններ են տրվում աշխատակիցներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներ են ակնարկվում, և այդ գործողությունները գաղտնի են պահվում քաղաքացիական հասարակությունից։ Ըստ հավաստի աղբյուրի՝ ԵՊՀ աշխատակիցներին տրվող նկատողությունների և սպառնալիքների իրական պատճառն այն […]

Ապագան՝ հիմա. անվճար բուժօգնության, թոշակի ու նպաստի մասին. Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրել է. «Առողջապահության նախարարը տեղեկացնում է, որ պետական բյուջեի գերածախս կա և փաստացի դադարեցնում են պետության կողմից երախշավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը: Նախարարը բժշկական կենտրոններին առաջարկում է անցնել հերթագրման: Գործնականում պետպատվերով բուժօգնությունը մինչև 2022 թվականը դադարեցվել է: Հայփոստից էլ տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 9-ից ժամը […]

Կուսակցաշինական բում՝ ընտրություններին ընդառաջ. «Հրապարակ»

«ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կրկին կուսակցաշինական բում է նկատվում, վերջին շաբաթվա ընթացքում երեք-չորս կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել արդարադատության նախարարություն։ Խոշորացված համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ որեւէ անհատ, անկուսակցական անձ, թեկուզ գյուղում շատ հարգված նախկին համայնքապետ, չի կարող միայնակ առաջադրվել, պետք է կուսակցության ցուցակ գլխավորի։ Օրինակ, այսօր Արարատի մարզի «Արարատ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում […]

Դիլիջանում սպասվում են թեժ ընտրություններ. «Իրավունք»

«Հոկտեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում եւս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` պայքարը թեժ է լինելու, քանի որ պատրաստվում են առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու բավական լուրջ ռեսուրսներ ունեցող դեմքեր: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը լինելու է իշխող »Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, իսկ «Հայաստան» դաշինքը մտադիր է առաջադրել Տավուշի մարզի նախկին […]

Մենուան ընդհատակից դուրս է եկել. նրան վախեցրել կամ շանտաժի են ենթարկել. «Հրապարակ»

«Slaq.am կայքի խմբագիր, պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը non stop ռեժիմով անխնա քննադատած Մենուա Հարությունյանը պատերազմից հետո անցել է ընդհատակ։ Նա ո՛չ եթերներում է երեւում, ո՛չ Ֆեյսբուքում է ակտիվ։ Միայն երբեմն-երբեմն կարելի է նրան հանդիպել կենտրոնի սրճարաններում կամ իր շքեղ մեքենաներով քաղաքում շրջելիս։ Ասում են՝ պատերազմի ժամանակ դեպրեսիա է տարել, խոսում են նաեւ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի