26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապագան՝ հիմա. անվճար բուժօգնության, թոշակի ու նպաստի մասին. Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրել է.

«Առողջապահության նախարարը տեղեկացնում է, որ պետական բյուջեի գերածախս կա և փաստացի դադարեցնում են պետության կողմից երախշավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը: Նախարարը բժշկական կենտրոններին առաջարկում է անցնել հերթագրման: Գործնականում պետպատվերով բուժօգնությունը մինչև 2022 թվականը դադարեցվել է:

Հայփոստից էլ տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած կանխիկ եղանակով ժամանակավորապես չի վճարելու կենսաթոշակները և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները, քանի որ Հայփոստը չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից: 
Եթե այս ամենը դիտարկում ենք ազդարարված գունագեղ միջոցառումների ու ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչների հունական թանկարժեք հանգստի ֆոնին, ապա պարզ է դառնում, թե ինչ են իրականում նշանակում «Ապագա կա» կարգախոսը և «Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և հպարտանում եմ բոլորովդ» կենացը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ