26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Թուրքիայի հետ հարաբերություններ «կարգավորելու» գինը լինելու է Հայաստանն Էրմենիստան վերածելու ծրագրի իրականացումը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ում համար Հայաստան,իսկ ում համար արդեն «Էրմենիստան»։

2018-ին ապագա կապիտուլյանտներն իշխանության են «բերվել» շատ հստակ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով։

Ո՞րն է այդ խնդրի էությունը:

Ամեն գնով «կարգավորել» Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։

Իսկ ինչպե՞ս դա անել։

Ինչպես ցույց տվեցին վերջին տարիները՝ զիջելով ու տալով ամեն ինչ:

Սա է եղել «չարաբաստիկ հեղափոխության»աշխարհաքաղաքական նպատակը։

Ի՞նչ պետք է արվեր այդ նպատակին հասնելու համար։

Վարկաբեկել հաղթանակի խորհրդանիշ հերոսներին՝ կպցնելով զանազան պիտակներ։

Նսեմացնել Արցախյան եւ Ապրիլյան պատերազմների հաղթական նշանակությունը։

Հարձակվել ազգային ինստիտուների՝ եկեղեցու, բանակի, ընտանիքի եւ դպրոցի վրա։

Այս ամենը «սահուն» արվում էր, իսկ մեր հակափաստարկները,պայքարն ու ակցիաները ներկայացվում էին որպես «նախկինների» ռեւանշի փորձ։

Արդյունքում ապագա կապիտուլյանտներն ու նրանց սպասարկող ուժերը բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրեցին հաղթանակած մարդկանց, իսկ փոխարենը «կառուցողական» կարգեցին թշնամի պետության ղեկավարին։

Իսկ այսօր արդեն ռեժիմը, թուրքական «բայրաքթարի» սպառնալիքը մոռացության տալով, խոսում է «թուրքական դրական ազդակների» մասին։

Պատահականությու՞ն է սա, թե՞՝ ոչ։

Հիշեցնեմ, որ Ադրբեջանի ղեկավարն էր ասում, որ 2018-ի «հեղափոխությանն» ինքն աջակցություն է ունեցել։

Հիշենք ,որ իշխանության գալուց անմիջապես հետո ապագա կապիտուլյանտը հայտարարեց բանակցությունը սեփական կետից սկսելու մասին, իսկ Արցախի խնդրի բանակցային բովանդակության վերաբերյալ տեղեկանում էր ոչ թե Հայաստանի նախկին նախագահներից,այլ՝ «կառուցողական Ալիեւից»։

Հիշենք, որ պատերազմի առաջին օրերին գլխավոր հողատուն էր հայտարարում, թե չի դիտարկում ռուս խաղաղապահների մուտքը Արցախ։

Ավելին. անանուն հոդված էր հրապարակվում իր հարազատ թերթում,որտեղ Թուրքիայի հետ ուղիղ բանակցելու առաջարկ էր արվում։
Ու այս ամենը պատերազմի ժամանակ։

Հիմա նա խոսում է «Թուրքիայից ստացվող դրական ազդակների» մասին։

Ապաշրջափակում ասվածն էլ ընդամենը թուրքական ծրագիր ու «հեքիաթ» է։

Թուրքիայի հետ հարաբերություններ «կարգավորելու» գինը լինելու է Հայաստանն Էրմենիստան վերածելու ծրագրի իրականացումը։

Թուրքական կապիտալը կհոսի Հայաստան,«էժան շոր-մոր,պոմիդոր,լյուլյա-քյաբաբը բոլ կլինի»,իսկ «ժողովուրդս» էլ «ձրի» Անտալիայում կհանգստանա։

Սա է սցենարը։

Բայց Հայաստան չի լինի, այլ կլինեն «Էրմենիստանի» հպարտ քաղաքացիներ։

Դեպքերի նման զարգացման արդյունքում ակնհայտ է, որ ռուսական ռազմաբազայի անհրաժեշտություն Հայաստանում այլեւս չի լինի, իսկ «պետության» արտաքին քաղաքական վեկտորը վերջնականապես կփոխվի։

Այդ ժամանակ նոր կավարտվի 2018-ի «հեղափոխությունը»։

Սա է «հեղափոխության» նախագծողների սցենարը։

Այս ամենն իրականություն կդառնա, եթե մենք շարունակենք «դիտորդ» մնալ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ