14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

«ՀՀ պետականությանը վտանգ է սպառնում». ընդդիմությունը կսկսի փողոցային պայքարը

ՀՀ պետականությանը վտանգ է սպառնում. հենց այս թեմայով է «Հայաստան» խմբակցությունն օրեր առաջ հանդիպել իրենց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք չենք հրաժարվելու փողոցային պայքարից։ Շատ ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ անել, ինչպես անել, որպեսզի չեզոքացնել մեր երկրին սպառնացող վտանգներն ու կանխել Հայաստանի թուրքացումը», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ առաջիկայում ականատես կլինենք փողոցային ակցիաների ու գործողությունների։

«Այսօր ընդդիմությանը հիմնականում քննադատում են հենց նրա համար, որ փողոցային պայքար տեղի չի ունեում, իսկ միայն խորհրդարանական աշխատանքով այն, ինչ կատարվում է մեր երկրում, դրա դեմն առնել չենք կարող», – ասաց Սաղաթելյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ