15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ՀՀԿ–ն ներկայացրել է 33 անդամից բաղկացած ընտրացուցակ

Հոկտեմբերի 17–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է 33 անդամից բաղկացած ընտրացուցակ: 1. Ղուկասյան Արտյոմ Գեորգիի 2. Միրզոյան Նարեկ Լյովայի 3. Մարգարյան Հասմիկ Անդրանիկի 4. Կոշտոյան Արտյոմ Ցոլակի 5. Ավետիսյան Դավիթ Սուքիասի 6. Մեսրոպյան Նարինե Մուշեղի 7. Աթոյան Տիգրան Երվանդի 8. Թագվորյան Վահե Գրիգորի 9. […]

Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանությանը. «Իրավունք»

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների շրջանում բավականին տեսանելի է դարձել ոչ միայն օրվա իշխանություններին ուղղված քննադատությունը, այլ իշխանավորների նկատմամբ բացահայտ հեգնանքն ու ծաղրը: Հետաքրքիր է, թե ինչպես առաջին նախագահի հետևորդները հիմա հասկացան, որ իշխանավորները չեն փայլում իրենց բարձր ինտելեկտով և պարբերաբար սփռող «մտքի փայլատակումներով»»։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 759, մահվան՝ 26 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 252 082-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 5101 է: Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 17-ի դրությամբ […]

Հայտնի են հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները․ «Հրապարակ»

Մի քանի օր է, պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավարական զորավարժությունների շրջանակում հետևում է հայկական զորախմբի վարժանքներին։ Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ,Մոսկվայում տեղի էին ունենում բանակցություններ ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ: Բանակցություններն ավարտվել են և հայկական կողմը շատ գոհ է մնացել արդյունքներից: Կարծես թե հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի […]

ՔՊ-ում թևերի են բաժանվել. «Ժողովուրդ»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում պատգամավորները բաժանվել են մի քանի թեւերի: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նույնիսկ կան անձինք, որոնք «սեւ ցուցակում» են գտնվում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներսում այդքան էլ մեծ դերակատարում չունի, ուղղակի կերպար է, որին խմբակցությունը, մեղմ ասած, «չի ենթարկվում»: Նույն կարգավիճակում է նաեւ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, որը նախկին խմբակցության քարտուղար Հակոբ […]

Իշխանությունների պայքարի արդյունքը. խաղամոլության թվերն աճել են. «Ժողովուրդ»

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները լծվեցին խաղամոլության դեմ «պայքարին»՝ իրականում նպատակ ունենալով վնասել լրատվամիջոցներին: Երեկ էլ կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի թվում մի որոշում է անցկացվել, որով արգելվելու է շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը: Նկատենք՝ իշխանությունները նպատակ ունեն զրկել լրատվամիջոցներին գովազդի այս աղբյուրից, այլընտրանք չեն առաջարկում եւ վերացնում են այժմյան սահմանափակումը, որը ենթադրում էր ժամային […]

Էդքան տղերքին տարավ, մատաղ արեց․ ի՞նչ ներողություն․ զոհվածի մայրը՝ Փաշինյանին․ «Հրապարակ»

Հասկացանք, պատերազմ էր, դժվար է… անցածն էլ հաստատ չենք կարող հետ բերել, բայց կարելի է, չէ՞, ավելի մեղմ խոսել։ Պետք չի ցավն ավելի խորացնել։ Չէ՞ որ ինքը մեր ընտանիքները փշրել է, այո, հենց այդպես, փաստորեն, փշրեց մեր ընտանիքները։ Ի՞նչ ներողություն։ Էդքան տղերքին տարավ, մատաղ արեց, հետո ասեց` ներողություն, ինչ` հետ բերե՞ց էդ տղերքին ներողությունով, իհարկե` […]

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․  «Այսօր դիմել եմ ՍԴ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով։ Մասնավորապես, սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ: Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների համար: Դիմումով վիճարկվում են […]

«Պատմությունը չի խմբագրվում․ Սերժ Սարգսյանը հաղթանակի սիմվոլ է, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիայի․ դա է, որ ձեզ քուն ու դադար չի տալիս»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտներ ու կապիտուլյանտների արբանյակներ, ինչքան էլ կեղծիքներ տարածեք, մի բան չեք կարող կեղծել. Սերժ Սարգսյանը թե 1990-ականներին եւ թե 2016-ի ապրիլին հաղթել է Ադրբեջանի ղեկավարությանը։ Սերժ Սարգսյանը Շուշիի ազատագրման ծրագիր-քարտեզի եւ 1994-ի հաղթական զինադադարի փաստաթղթերի տակ է իր ստորագրությունը դրել, իսկ ձեր կապիտուլյացիոն առաջնորդը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի