31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Նրանց շաբաթը մեկ վանդակի մեջ պիտի բերեն Հանրապետության հրապարակ ու Եռաբլուր. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ասում եք, Աշոտյան ջան, մի հայհոյիր, ներվերդ խնայիր… Լու՞րջ։ Այս ամենի մեղավորները պիտի դատվեն ցմահ։ Նրանց շաբաթը մեկ վանդակի մեջ պիտի բերեն Հանրապետության հրապարակ ու Եռաբլուր։ Այդ օրը մանկավարժները պատմության դաս պիտի անցկացնեն նրանց վանդակների մոտ «հայի տականքը» թեմայով։   Այս երեխաների, մեր զոհված տղաների, […]

Սեպտեմբերի 21-ի գունագեղ տոներին զվարճանալու պատրաստվող մարդկանց որևէ բան ասելն անիմաստ է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.   «Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Կապիտուլյացիոն պարտության և խայտառակ ողբերգության մեկ տարին չլրացած՝ արդեն գունագեղ համերգ։   Զոհեր, զոհեր, զոհեր, անհետ կորածներ, գերիներ, անտերության մատնված երկիր, կիսաքանդ բանակ, տարածքային ահռելի կորուստներ, թշնամու ծաղրանք, սահմանների օկուպացիա, արտագաղթի աճող ծավալներ, պետական ծանր պարտքեր […]

Ազգը ոտքերի տակ տրորելու է ձեզ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորդ Պետրոս Գետադարձ եք…». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Սյունիքի մարզի ճանապարհին ադրբեջանական ագրեսիայի մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախ Իրանի խնդիրն է համարում իրանական բեռնատարների նկատմամբ արգելքները, ապա գործածում թշնամու բառապաշարը. «Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին, ճիշտ հասկացեք»։ Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ։ Հասկանում ե՞ք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի մտերիմ […]

Տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր. Սենոր Հասրաթյանը` Անդրանիկ Քոչարյանին

Քո նմանները, իսկ ավելի շատ քո նմաններին վստահողներն այնքան անուղեղ են, որ, չհասկանալով սպասվող իրականության ողջ ողբերգությունը, կուրորեն Երկիրը տանում են այնտեղ, որտեղ ոչ միայն չենք ունենլու խաղաղություն, այլև Հայրենիք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը: «Մինչ թուրքիան և ադրբեջանը […]

Իշխանությունը «ջրում» փակ հանդիպման հարցը․ «Հրապարակ»

Իշխանությունը «կուլտուրական» ձեւով «ցրում» է ընդդիմությանը, «ջրում» փակ հանդիպման հարցը։ Երկուշաբթի օրը, ԱԺ նստաշրջանի մեկնարկին, «Հայաստան» խմբակցությունն առաջարկեց Գորիս-Կապան ճանապարհահատվածին տեղակայված մաքսակետի թեմայով փակ քննարկում կազմակերպել, հրավիրել պատկան կառույցների առաջին դեմքերին եւ լսել պարզաբանումներ։ Ընդդիմադիրների պայմանն է, որ հանդիպմանը ներկայանան ԱԱԾ, ՊՆ, դատախազության առաջին դեմքերը։ Այդ օրը ՔՊ խորհրդարանական մեծամասնությունը փափուկ բարձ դրեց ընդդիմադիրների գլխի […]

«Հայաստան» դաշինքը պատերազմի տարելիցի կապակցությամբ 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել. «Հրապարակ»

«Մի քանի օրից կլրանա 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը․ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այդ կապակցությամբ 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել, որոնց նպատակն է՝ քննել, վեր հանել կատարվածի խորքը, հանրությանը ցույց տալ պատերազմի մեղավորներին եւ պատասխանատուներին։ Ընտրվել է խորհրդաժողովների, կլոր սեղանների ձեւաչափը, սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը՝ եռակողմ հայտարարություն ստորագրելու օրը, ընդդիմադիր դաշինքը հրապարակային, առցանց քննարկումներ […]

Թող գնան, թուրքերի հետ գունավոր հրավառություն անեն. պղծում են մեր զինվորների շիրիմները․ զոհվածների ծնողները դեմ են «գունագեղ տոնակատարությանը»

Հանրապետության հրապարակում  են հավաքվել 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության դեմ։ Նրանք հերոսների հիշատակի անարգանք են համարում սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա առթիվ, աղմկոտ տոնակատարություն կազակերպելը։ Շատ ծնողների չի բավարարել նաև այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչները վերանայել են «գունագեղ» տոնակատարության միջոցառումների ցանկն […]

Ադրբեջանն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարը. վիրավորվել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը, հայտնում են ՊԲ-ից: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի