29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

«44-օրյա պատերազմը դարձավ լրջագույն փորձություն հայոց պետականության համար՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստների…». Արայիկ Հարությունյան

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ողջ հայ ժողովուրդը նշում է պետական կարևորագույն տոներից մեկը՝ Անկախության օրը, որը նոր էջ բացեց մայր Հայաստանի պատմության մեջ՝ իրականություն դարձնելով հայի վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը դարձավ պետականակերտման, ինչպես նաև իրավական, տնտեսական, անվտանգային նոր համակարգի ձևավորման բարդ ու դժվարին գործընթացի սկիզբ։ Դա ազգային ինքնագիտակցության […]

Մուրադովի հեռանալուց հետո ադրբեջանցիներն ակտիվացել են. առաջ են ընկնում, որ հետ չընկնեն. Հրապարակ

«Ռուստամ Մուրադովի հեռանալուց եւ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին նշանակելուց հետո ադրբեջանական սադրանքները՝ կրակոցների, այլ կամակորությունների տեսքով, ավելի հաճախակի են դարձել։ Արցախյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս ադրբեջանցիները կանգնեցրել եւ ստուգել են Շուշի մտնող ռուսական ՈՒԱԶ-ը, ինչը շոկ է առաջացրել ռուս զինվորների մոտ։ Մի քանի ամիս է՝ նրանք Արցախում են, սակայն […]

Մահացել է Ժենյա Ավետիսյանը

Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը: Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը ցավակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Առաջիկայում կտեղեկացնենք հոգեհանգստի և հուղարկավորության մասին։ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Henaran.am-ը ցավակցում է Ժենյա Ավետիսյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին։      

2018թ․ թուրքական շահերը սպասարկող ցանցին հաջողվեց իր դրածոններին տեղավորել ՀՀ իշխանության մեջ, իսկ կառավարման բոլոր թելերը միևնույն է՝ տանում են դեպի Հրազդանի կիրճը նայող հայտնի սև շենքը

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում թուրքական շահերը սպասարկող ցանցն անցավ գործի դեռ 1996 թվականի խայտառակ ընտրություններից հետո, երբ գործակալական ցանցի պարագլխին կարգեցին նախագահ` Հայաստանը պարտվողականության և զիջողականության ճանապարհով տանելու համար։ Երկու տարի անց այս ամեն ինչի դեմ ընդվզեց ռազմական և արցախյան էլիտան, և ցանցին չհաջողվեց իրագործել իրենց առջև դրված խնդիրները։ Տասը տարի […]

Հասել ենք թուրքի կոշիկ լիզելու փուլին. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հասել ենք թուրքի կոշիկ լիզելու փուլին:   Թուրքն է խոսում նրա մասին, որ Հայաստանի ղեկավարը հանդիպում է խնդրում: Անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ նման բան չի եղել:   Անընդհատ կոշիկ լիզելու մասին բարբաջող նիկոլը փաստորեն իր տեսակն էր նկարագրում: Հերթ էր կանգնում դրսում բոլորի, […]

Կորչի այն «լավագույն» դեմոկրատիան, որով պետք է քանդվի քո իսկ պետությունը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Կորչի այն «լավագույն» դեմոկրատիան, որով պետք է քանդվի քո իսկ պետությունը։ Հայաստանում 2018-21թթ կյանքը ցույց տվեց, որ առանց լայն մասսաների քաղաքացիական գիտակցության և պատասխանատվության, դեմոկրատիան կարող է վերածվել չարիքի։   Եվ վերածվեց չարիքի ու մահվան շրջափուլի…»։

Կրակելու ու «քֆուր» տալու ցանկություն/ Լեդի Գագա ու Քանիե Ուեսթ/ մորուք ու սխալներ. Արմեն Աշոտյան

00:00 Ոմանք ասում են՝ մորուքը չի սազում 02:20 Այդպես էլ բժիշկ չդարձա 05:31 Ոսկե մեդալս նյութական առումով բան չի տվել 09:51 3 մարդ, որ փոխել են կյանքս 12:08 Մի՛ վնասիր 14:52 Դիագնոզ եմ դնում, չեմ վիրավորում 18:19 Կրակելու ցանկություն եմ ունեցել 21:40 Մեր ժամանակ Նիկոլը Հ1-ի էկրաններից չէր իջնում 23:18 Շկոլա եմ անցել 25:33 Լեդի […]

Ադրբեջանցիների կողմից առեւանգված հայ երիտասարդները Գորիսի ռազմական ոստիկանությունում են. «Փաստինֆո»

Գորիս-Կապան ճանապարհից անհետացած ու ադրբեջանցիների հսկողության տակ հայտնված հայ երիտասարդները դեռևս տուն չեն վերադարձել։ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է, որ երիտասարդները դեռ Գորիսում են։ «Երեխաները հիմա Հայաստանի տարածքում են՝ Գորիսի ռազմական ոստիկանությունում»։ Ադրբեջանցիների կողմից փաստացի առեւանգված Քասախի բնակիչները 20-21 տարեկան տղաներ են։ Նրանց առողջական վիճակի ու այլնի մանրամասներին համայնքում դեռ չեն տիրապետում։ Սպասում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի