15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Ծանր մարտահրավերների առջև ենք, վերջապես, սթափվել է պետք. Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: «Հայաստանի Անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրուն ոգու շնորհիվ: Մեր անկախ պետականության կերտման և կայացման գործում անժխտելի է Երկրապահի անցած փառավոր ուղին: Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ համախմբվեց երկրապահ հայ ժողովուրդը և մենք ազգովի կերտեցինք […]

Գունագեղ տոնախմբությամբ հիշատակ չեն հարգում․ զոհված զինծառայողի հայր

Մենք տոնախմբությանը չենք լինելու։ Նաիրի Սարգսյանին անձամբ ասացի, խնդրեցի, որ կարելի էր միջոցառումը հետաձգել՝ հարգելով ծնողներին ու մեր երեխաներին, որոնց տարին դեռ չենք տվել։ Նաև Քովիդի պատճառով, լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ տոնակատարության» նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտեց զոհված զինծառայողի հայրը։ Նա հիշեցրեց, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, քաղաքացիների երթը դեպի […]

Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք. ինձ համար անկախությունն անսակարկելի է. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պռտրոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել 1991 թվականի Անկախության հանրաքվեից՝ կից հրապարակելով նաև 2010 թվականի անկախության տոնին իր խոսքերը. ««Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք: Ինձ համար անկախությունն անսակարկելի է: Ինչպիսի անկախություն էլ լինի, ինձ համար ամեն ինչից վեր է» (21.09.2010թ)»։

«Կ’անդրադառնա՞նք արդեօք, որ Թուրքիոյ երկարած ձեռքը սեղմելով մոռացութեան պիտի դատապարտուի մեր ժողովուրդի հողային պահանջն ու ցեղասպանութեան ճանաչումը․․․»․ Արամ Առաջին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Արամ Առաջին կաթողիկոսը, Հայաստանի ու Արցախի համար ստեղծված դժվարին իրավիճակում, կարևորել է հավաքական պատասխանատվությամբ հայրենիքի շուրջ համախմբումը: «Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 30-ամեակին առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները։ Տխուր ու անորոշ պայմաններու մէջ կը նշենք […]

ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը «դրական» ազդակներ է ուղարկել թուրքական նախապայմանների կատարման հարցում․ Վարուժան Գեղամյան

Շարունակվում է ՀՀ կապիտուլիանտ վարչապետ Ն. Փաշինյանի և Էրդողանի հեռակա երկխոսությունը՝ բացահայտելով նոր մանրամասներ առկա գաղտնի բանակցություններից։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Թուրքագետ, «Հայկական նախագիծ» նախաձեռնության համահիմնադիր Վարուժան Գեղամյանը, արձագանքելով Էրդողանի այն հայտարարությանը, թե Փաշինյանը ցանկանում է իր հետ հանդիպել: Նա, մասնավորապես, նշել է. «Րոպեներ առաջ Էրդողանը հերթական ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հետ […]

«Մի օր կունենաս քեզ արժանի քաղաքացիներ։ Կունենաս ՀՀ քաղաքացիներ, որոնց առաջնորդները Անկախության օրը բայրաքթարների շոու չեն կազմակերպի․․․»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աբգարս 13-14 տարեկան էր, նայեց ինձ ու հանդիմանող տոնով հարցրեց՝ հայրիկ, ինչո՞ւ եք սպասել եւ նոր միայն 1991 ին անկախացել։ Չեք պատկերացնի այդ պահին որքան երջանիկ էի, որ նման սերունդ է մեծանում։ Այդ հարցը տալուց 4-5 տարի անց Աբգարս իր հազարավոր ընկերների հետ իրենց ամենաթանկը՝ երկրային կյանքը տվեցին […]

«Մենք պարտավոր ենք պատմական ու աշխարհաքաղաքական այս շրջափուլում նոր պարտիա սկսել՝ հաղթանակին միտված պարտիա»․ Արթուր Վանեցյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Եռաբլուրում, Հայաստանի գյուղերի ու քաղաքների դրոշակակիր գերեզմաններում այսօր բռունցքվելու օր է, այսօր տղերքի ու մեր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է։ Տղերքը չկան, Հայրենիքն արնաքամ է ու դեռ սգավոր: Այսօր երեսուն անգամ պիտի երդվենք ընկածներին, որ բոլոր վերքերը կարողանալու ենք բուժել, որ որպես պետություն ու որպես ողջ մնացածներ, էլ այսքան անարժան չենք լինելու […]

«Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի’ քաղաքացիներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը: Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ: Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, […]

«Դու պատասխան ես տալու էսքան զոհերի համար, Նիկոլ». քաղաքացին՝ Եռաբլուրում /տեսանյութ/

Այսօր Անկախության 30-ամյակի «գունագեղ տոնակատարությունից» առաջ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր հուշահամալիր պանթեոն: Առավոտից այնտեղ էին հավաքվել նաև 44օրյա պատերազմում զոհվածների հարազատները, ինչպես նաև այլ քաղաքացիներ, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել պանթեոն: Փաշինյանը Եռաբլուր եկավ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի ուղեկցությամբ: Այն ընթացքում, երբ նրանք քայլում էին դեպի պանթեոն, քաղաքացիներից մեկը գոռաց. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի