29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են․ Նաիրի Սարգսյանը՝ Եռաբլուրում տեղաշարժի սահմանափակման մասին

Նիկոլ Փաշինյանի օգնականը մեկնաբանել է, թե՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում ինչու է սահմանափակված լրագրողների աշխատանքը։ Բարձրաստիճան պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինանի գլխավորությամբ առավոտյան այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն, իսկ տարածքում չէր թույլատրվում տեսա և լուսանկարահանել նրանց այցելությունը Եռաբլուր: Տեղում աշխատող լրագրողներին անվտանգության աշխատակիցները հայտնել էին, թե վարչապետի աշխատակազմի հրամանն է։ Ըստ «Փաստինֆոյի»՝ լրագրողների հետ զրույցում վարչապետի օգական Նաիրի […]

Որպեսզի ազգից նորից ժողովուրդ չդառնանք. պետք է գիտակցենք մեր պետականության խորհուրդը. Հրանտ Բագրատյան

Սիրելի հայրենակիցներ, իմ աննման Հայաստանի Հանրապետություն։ Շնորհավոր տոնդ։ 30 տարի առաջ մենք սովորակամն ժողովուրդ էինք. ունեինք հայրենիք, լեզու, այբուբեն, կրոն։ Անկախություն ձեռք բերելուց ու պետություն ունենալուց հետո դարձանք ազգ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա արդեն ունենք ինքնուրույն շահեր, կարող ենք կազմել ու իրագործել […]

Ոստիկանները «Եռաբլուր»-ից բերման ենթարկեցին զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հորը /տեսանյութ/

Ոստիկանները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկեցին զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին: Մինչ այդ նա հանգիստ լրագրողների հեր զրուցում էր, պատմում էր, թե ինչպես է որդին 2020-ի նոյեմբերի 23-ին եւ 24-ին զանգել իրեն, ասել, թե որտեղ են թաքնվում: Իսկ արդեն նոյեմբերի 27-ին ադրբեջանցիները հանձնել են որդու եւ նրա ընկերների դիակները: Նշենք, որ այս պահին […]

Մենք կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է. «Թանկագին հարենակիցներ, Այսօր լրանում է մեր անկախության երեսուն տարին, սակայն չկա այն ուրախությունը, որ պետք է զգայինք այս նշանակալի օրը։ Մենք այս տոնը առաջին անգամ ենք դիմավորում ծրագրված ծանր պարտությունից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանությունը մասնակի կորցնելուց և հազարավոր ճակատագրերի խեղվելուց […]

Հանրային պարսավանքի արդյունքում «գունագեղ» տոնակատարության սցենարը փոխել են. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր  մարզպետներին, թաղապետներին, համայնքապետերին՝ իրենց համայնքներում տոնական միջոցառումներ կազմակերպել, մարդկանց համար ուրախ տրամադրություն ապահովել, իսկ երեկոյան բոլորով ուղեւորվել Հանրապետության հրապարակ, որտեղ անկախության տոնակատարության անվան տակ հերթական վստահության հանրաքվեն է անցկացնելու։ Ի դեպ, իշխանությունները հանրային պարսավանքի արդյունքում փոխել են տոնակատարության նախնական «գունագեղ» սցենարը, եւ այսօր ներկայացվելու է ավելի զուսպ եւ […]

«Կտամ ատամներդ կջարդեմ». ոստիկանները բերման ենթարկեցին Զարուհի Փոստանջյանին /տեսանյութ/

Այսօր առավոտյան ժամը 8։20-8:30-ի միջակայքում Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից ոստիկանական համազգեստով անձինք բռնի ուժով, հայհոյանքներով և քաշքշելով, վնասվածքներ պատճառելով ապօրինաբար բերման են ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և փաստաբան  Զարուհի Փոստանջյանին։ Այս մասին հայտարարություն է բտարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա, թե ուր են տարել Զարուհի Փոստանջյանին։ […]

Հայաստանի իշխանությունները Արցախի գոյությունը չեն ընդունում. «Հրապարակ»

«Այսօր Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված գունագեղ միջոցառումներին առաջինը ներկա գտնվելու համար անգամ Արցախի խորհրդարանին հրավեր  չի եղել։ Խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողին այս առիթով ասել է․ «Սա եւս մեկ անգամ փաստում է,  որ Հայաստանի իշխանությունները ոչ թե Արցախը լուրջ չեն ընդունում, այլ ընդհանրապես նրա գոյությունը չեն ընդունում»։ Մեր ճշտող հարցին՝ […]

Հայաստանը նշում է անկախության 30-ամյակը

30 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին և անկախությունն ընտրեցին որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։  Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը, «այո» ասաց անկախությանը՝ դրական պատասխանելով «համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1991թ. օգոստոսի 23-ին՝ […]

Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով։ Ուղերձում ասված է․ «Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման երեսուն ամյակը։ Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի