31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը նշում է անկախության 30-ամյակը

30 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին և անկախությունն ընտրեցին որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։ 

Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը, «այո» ասաց անկախությանը՝ դրական պատասխանելով «համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1991թ. օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այնուհետև խորհրդարանի որոշմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե՝ Խորհրդային ընտրական օրենսգրքով։ Արդեն սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ և ինքնիշխան պետություն:

Անկախության հանրաքվեի արդյունքները հրապարակել է Բաբկեն Արարքցյանը, ՀՀ անկախության մասին Հայաստանի ԳԽ-ի որոշումն ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն էլ օրհնել է քաղաքացիների՝ անկախ երկիր ունենալու որոշումը: 

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն Սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի Սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում:

2018 թվականի հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը երեք տարում կարողացավ Հայաստանի անկախությանը անդառնալի վնաս հասցնել։ Արցախում սկսվեց պատերազմ, որն վարտվեց Փաշինյանի՝ գաղտնի ստորագրած կապիտուլյացիայով։ Սակայն անգամ այդ կապիտուլյացիայի դրույթները չպահպանվեցին, և Հայաստանն ու Արցախը զիջեցին շատ ավելի մեծ տարածքներ։ Այսօր Արցախն ու Հայաստանի սահմանները պահպանում են ռուս խաղաղապահները, Հայաստանի սահմաններից ներս է գտնվում թշնամական բանակը, իսկ իշխանությունները որևէ քայլ չեն կատարում երկիրը թշնամուց մաքրելու համար։ Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունն ու կախյալ վիճակի մեջ է հայտնվել։ Զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը նոր խաղ է սկսել, այս անգամ՝ Թուրքիայի հետ։

30 տարեկան անկախ Հայաստանն ապրում է իր պատմության ամենաամոթալի էջերից մեկը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ