22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանի իշխանությունները Արցախի գոյությունը չեն ընդունում. «Հրապարակ»

«Այսօր Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված գունագեղ միջոցառումներին առաջինը ներկա գտնվելու համար անգամ Արցախի խորհրդարանին հրավեր  չի եղել։ Խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողին այս առիթով ասել է․ «Սա եւս մեկ անգամ փաստում է,  որ Հայաստանի իշխանությունները ոչ թե Արցախը լուրջ չեն ընդունում, այլ ընդհանրապես նրա գոյությունը չեն ընդունում»։

Մեր ճշտող հարցին՝ գուցե իշխանական ֆրակցիաներին հրավեր եղել է, պատգամավորն ասաց, որ ինքը զրուցել է տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ, եւ նրանք էլ նույնն են ասել։ Մինչդեռ նախկինում խորհրդարանին մշտապես հրավեր է եղել, բացառությամբ անցած տարվա, երբ կորոնավիրուսով պայմանավորված՝ միջոցառումներ չեն անցկացվել։

Փոխարենը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեից Երեւանում է, կմասնակցի՞ այսօրվա միջոցառումներին, մեզ չհաջողվեց պարզել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ