01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Գունագեղ տոնախմբությամբ հիշատակ չեն հարգում․ զոհված զինծառայողի հայր

Մենք տոնախմբությանը չենք լինելու։ Նաիրի Սարգսյանին անձամբ ասացի, խնդրեցի, որ կարելի էր միջոցառումը հետաձգել՝ հարգելով ծնողներին ու մեր երեխաներին, որոնց տարին դեռ չենք տվել։ Նաև Քովիդի պատճառով, լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ տոնակատարության» նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտեց զոհված զինծառայողի հայրը։

Նա հիշեցրեց, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակվել էր Կորոնավիրուսի պատճառով, իսկ սեպտեմբերի 21-ին մասշտաբային միջոցառում է նախատեսվում։

«Որքանո՞վ եք վստահ, որ սեպտեմբերի 21-ի հաջորդ օրը Քովիդի 2000 դեպք չի լինելու։ Եթե հոկտեմբերի 1-ից պարտադիր պատվաստում են անում, ինչո՞ւ են նման տոնախմբություն անում», – ասաց զոհված զինծառայողի ծնողը։

Նա նշեց, որ իրեն ու մյուս բոլոր ծնողներին վիրավորել է Փաշինյանի արտահայտությունը՝ «գունագեղ տոնակատարություն» կազմակերպելու մասին, ինչը զոհվածի հայրը պատահականություն կամ սխալմունք չհամարեց։

«Միայն իր մի արտահայտությունը՝ «գունագեղ տոնախմբություն» ․․․ գունագեղ տոնախմբությամբ հիշատակ չեն հարգում։ Նա չի սխալվել։ Այդպիսի սխալներ չեն կատարում վարչապետի պաշտոնում։ Վարչապետի պաշտոնում նստած մարդն իրավունք չունի նման սխալ թույլ տալ», – ասաց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ