06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Էդքան տղերքին տարավ, մատաղ արեց․ ի՞նչ ներողություն․ զոհվածի մայրը՝ Փաշինյանին․ «Հրապարակ»

Հասկացանք, պատերազմ էր, դժվար է… անցածն էլ հաստատ չենք կարող հետ բերել, բայց կարելի է, չէ՞, ավելի մեղմ խոսել։ Պետք չի ցավն ավելի խորացնել։ Չէ՞ որ ինքը մեր ընտանիքները փշրել է, այո, հենց այդպես, փաստորեն, փշրեց մեր ընտանիքները։ Ի՞նչ ներողություն։ Էդքան տղերքին տարավ, մատաղ արեց, հետո ասեց` ներողություն, ինչ` հետ բերե՞ց էդ տղերքին ներողությունով, իհարկե` ոչ։ Նա, վերջապես, մեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետն է, թող մի քիչ սթափ խոսի, նա երկրի ղեկավար է։

Թող 10 չափի` նոր խոսի։ Նրա ամեն բառը պիտի քաշ ունենա։ Եթե երկրի վարչապետն է սխալ խոսում, ես ո՞նց կարամ մտնեմ մի տեղ ու ճիշտը պահանջեմ»,- երեկ կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 21-ի «գունագեղ» միջոցառման դեմ ակցիա անող զոհվածներից մեկի մայրն է ասել «Հրապարակի» լրագրողին»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ