05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն հասկանալու՝ որոնք են սահմանագծի խոցելի ուղղությունները և պատշաճ միջոցառումներ իրականացնեն. Աբրահամյան

Շուրջ մեկ ամիս է ինչ ՀՀ զինված ուժերի ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը դուրս է եկել իր զորամասի մշտական տեղակայման վայրից և անհայտ պայմաններում, հայտնվել ադրբեջանական կողմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
 
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա հետպատերազմական ժամանակահատվածի միակ նմանատիպ դեպքը չէ (մի քանի ամիս առաջ էլ 2 զինծառայող առաջնագծում առևանգվեցին և հայրենիք վերադարձան ադրբեջանցի զինծառայողի հետ փոխանակումից հետո), ԶՈՒ-ն, շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն հասկանալու, թե որոնք են սահմանագծի խոցելի ուղղությունները և այդ ուղղությամբ պատշաճ միջոցառումներ իրականացնեն։
 
Սրանից զատ, մինչև հիմա պարզ չէ, թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է մեր սպան հայտնվել ադրբեջանական կողմում և ի՞նչ աշխատանքներ են տարվում վերջինիս վերադարձն ապահովելու ուղղությամբ», – գրել է Աբրահամյանը։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ