26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Բանակդ ամրացրու, զենք առ, սահմաններդ ամրացրու, տնտեսությունդ վերականգնի, ո՞վ է ձեռքերդ բռնել․ Մարուքյան

Որևէ զգացողություն չունեմ, որ պատերազմից մեկ տարի անց դասեր են քաղվել, որ Հայաստանում հանրային քննարկումները մտել են այնպիսի հուն, որ բոլորն անկեղծ ասում են, թե ինչու է այսպես եղել։ Չկան այդպիսի քննարկումներ, անկեղծությունն ամբողջությամբ բացակայում է հանրային քաղաքական քննարկումներից։ Դա նշանակում է, որ մեկ տարի անցել է, և ընդհանրապես դասեր քաղելու մասին խոսակցություններն անիմաստ են, […]

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոս հայորդիների հիշատակին:   

44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3781 է. անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկատվություն է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ։ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված […]

Մեկ տարի առաջ այս օրը երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու․․․»․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մեկ տարի առաջ այս օրը երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, իսկ իմ նախազգուշացումն ու հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք […]

Երկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ սպառնալիքի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այս պատերազմի մասին վերջին մեկ տարում շատ բան խոսվեց։ Դրա գլխավոր մեղավորից և պատասխանատուից մինչև պարտության խորքային պատճառներ։ Սարսափելին այն չէ, որ մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել։ Խնդիրը նրանում է, որ ստեղծված բարդ իրադրության պայմաններում երկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը […]

44-օրյա պատերազմից անցել է 1 տարի

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի ուղղությամբ։ Ադրբեջանական ուժերը ինտենսիվ կրակի տակ էր պահում Արցախի ամբողջ տարածքը,  ռմբակոծվում էր նաև Ստեփանակերտը։ 44 օր տևած պատերազմի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների զոհվեց մոտ 4000 հայ զինծառայող, հայկական կողմն ունեցավ տարածքային հսկայական կորուստներ։ Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով, որով Ադրբեջանին […]

Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված

Հաճախ ենք լսում այն տեսակետը, թե բարություն գործելով է, որ պիտի մոտենանք Աստծուն ու դառնանք հաճելի Նրան: Միանշանակ անքննելի ու հստակ փաստ է. Տիրոջը հաճելի է այն ամենն, ինչ բարի է: Սակայն այս ճանապարհին չպետք է մոռանանք նաև մի կարևոր հանգամանք՝ հպարտությունը, որ կարող է առաջանալ բարիք գործելուց: Բարին գործելիս, երբ արժանանում ենք գովեստի խոսքերի, […]

Սամվել Ալեքսանյանը մասնակցում էր ջահերով երթին

Ջահերով երթին շատ անսպասելի մասնակցել է նաև իշխանության սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը: Նա բոլորին հայտնի է իշխանությունների հետ լավ հարաբերություններով և այս քայլը զարմանալի է թվացել քայլերթի մասնակիցներին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի