25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Մակունցի վախերն ու անհանգստությունները. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դեսպաններ է նշանակում քաղաքական դեմքերի, չնայած ժամանակին ինքն էր կտրուկ դեմ արտահայտվում այդ պրակտիկային: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ հատկապես ԱՄՆ-ում և Ուկրաինայում հայ համայնքը շատ դժգոհ է նոր դեսպանների նշանակումից: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հետ կապված նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ՀՀ […]

Փափագում է դեսպան դառնալ. «Փաստ»

44-օրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, որը պաշտոնավարեց ուղիղ ութ ամիս: Հիշեցնենք, որ նա ժամանակին համակարգից խայտառակ ձևով հեռացվել էր և նույնիսկ աստիճանազրկվել: Սակայն Նիկոլ Փաշինյանը վերականգնեց նրա կոչումը, չնայած բանակում շատերը վստահ էին ու հիմա էլ վստահ են, որ 2002 թվականի որոշումը միանշանակ ճիշտ էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը […]

Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար, այլ բացատրություն՝ այս հանցանքին, գոյություն չունի». Արման Մուսինյան

Արման Մուսինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի առիթով ասել եմ. ինչ էլ խոսի այսօրվա իշխանությունը, միևնույն է՝ չի փախչելու հետևյալ հարցերից. ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ Ղարաբաղյան հակամարտությունը բանակցություններով, խաղաղ ու արժանապատիվ լուծելու համար, – ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմ չհրահրելու համար, – ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր իսկ հրահրած պատերազմը կանխելու համար, – ի՞նչ […]

ՀՀ-ի կողմից ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու հայց է ներկայացվել. «Ժողովուրդ»

44-օրյա պատերազմից մեկ տարի անց միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու միջպետական հայց է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանցից առաջինը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին 2021թ.-ի փետրվարի 1-ին է հասցեագրվել, պատերազմի հետեւանքով «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների» խախտումներին է վերաբերում: Վերոնշյալ կոնվենցիան երաշխավորում է կյանքի, անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու, խոսքի ազատության, մտքի, […]

Թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երբ լսեցի անհայրենիք տականքի ու հազիվ նախարարի աթոռին հասածի հայտարարությունները սահմանադրական փոփոխությունների մասին մտածեցի, որ ինչպես միշտ շեղում են կարևորից ու արհեստական հարցադրումներ ստեղծում։   Կարծեցի, որ ճանապարհներ են փնտրում լրացուցիչ բռնաճնշումների և սեփական անփառունակ ներկան երկարաձգելու համար, որովհետև իրենց գոյության միակ […]

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ընդունի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է, որ դրա համար լավագույն միջոցը 3+3 ձևաչափն է, որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն դրան դրական չեն արձագանքել Հայաստնն ու Իրանը: Նշենք, որ Էրդողանի առաջարկած ձևաչափը պետք է ներառեր 6 երկիր՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը: Ալիևը հայտարարել է նաև, […]

Հայաստանի թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է օր առաջ ազատվել այս իշխանությունից. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.  Մեկ տարի առաջ` 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայկական երկու պետությունների դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները։ Պատերազմի սկսվելուց ժամեր անց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարեց ներքաղաքական պայքարի դադարեցման մասին և, կարևորելով ազգային միասնականությունն […]

«Մենք ընդամենը պարտվել ենք մարտի դաշտում, մենք պատերազմը չենք պարտվել, ժողովուրդ ջան»․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության շենքի բակում այսօր տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը։ Խաչքարի բացման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և համախմբման կոչ արեց. «Ինչպես բոլորիս հայտնի է, 1 տարի առաջ սկսվեց լայնածավալ հարձակում Արցախի Հանրապետության վրա, որը բոլորս էլ գիտակցում էինք, որ մի օր, […]

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից մեկ տարի անց. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին իշխանությունների հայտարարությունները.  Արցախի և ՀՀ սահմանների անվտանգությունը 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի