25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներից երկու տասնյակ քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռ մնում է անհայտ. Արցախի ՄԻՊ-ի զեկույցի թարմացված տարբերակն է հրապարակվել

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը։  Զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման և ներխուժման հետևանքով զոհված քաղաքացիական անձանց […]

Աշոտյան. Այս պատերազմի 5 հիմնական պատասխանատուներն են՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Տոնոյան, Զոհրաբ Մնացականյան և Արմեն Գրիգորյան

«Ես պահանջում եմ, որ այս դեպքը մինչև վերջ հետաքննվի, որովհետև հիմա հայտնում եմ բաներ, որոնք, եթե մարդիկ չգիտեն, պետք է իմանան», – «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, որում նշվում է, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականը ժամկետանց հրթիռներ է մատակարարել […]

Այս հարցերը պետք է ստանան պատասխան. Վահե Հովհաննիսյանի հոդվածը

«Օրեր առաջ հրապարակել էի պատերազմին վերաբերող հարցադրումների շարք՝ նպատակ դնելով հանրային ուշադրության սևեռումը։ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը համարում եմ անիմաստ և կեղծ քայլ։ Այսօրվա ԱԺ-ում նման հանձնաժողովը չի տալու որևէ հարցի պատասխան։ Լրիվ հակառակը. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար։ Ինձ համար անհասկանալի է նաև ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումը, երբ նրանք կարևորություն են տալիս այսօրվա ԱԺ-ում […]

«2019-ի օգոստոսին նա Ստեփանակերտում հայտարարում էր՝ Արցախը՝ Հայաստան է եւ վերջ, բայց այսօր վախենում է Շուշին ու Հադրութը օկոււպացված հռչակել». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Զավեշտ ու անբարոյականություն է, երբ պոպուլիստ իշխանությունը փորձում է պոպուլիզմի մեջ մեղադրել դիմացինին։ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո իշխանության եկան դասական պոպուլիստները։ Նրանք խոստանում էին թռիչքային զարգացում,աննախադեպ ներդրումներ եւ ներգաղթ։ Նրանց «թավշյա առաջնորդը» խոստանում էր վերացնել արագաչափերը,տեսախցիկները,կուտակային կենսաթոշակային համակարգը ,տատիկ-պապիկների «նիսյաները» եւ այլն,բայց բազմելով «գահին» մոռացության տվեց իր […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 772, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 772 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259 779-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 5277 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 15 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է […]

«Ինչպե՞ս ստացվեց, որ 15.000-20.000 դրամ արժողությամբ ՊՇՌ թեստը կախարդական ձևով դարձավ 7.000-8.000 դրամ»․ բողոքի ակցիայի մասնակից

Մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում Առողջապահության նախարարության շենքի դիմաց։ Նրանք դեմ են նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, ըստ որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ: Ակցիայի վայրից ոստիկանները և […]

Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևը չի վերադարձել վերջին հայ ռազմագերուն. The National Interest

Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը հեղինակավոր The National Interest հանդեսում հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ծավալուն հոդված՝ «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ձախողման մեկ տարին» վերտառությամբ: «Մեկ տարի առաջ այս օրը, ադրբեջանական բանակը, թուրքական հատուկ ջոկատների և սիրիացի ջիհադականների աջակցությամբ, որոնք հանդես էին գալիս որպես թուրք վարձկաններ, անակնկալ հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի […]

Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը. «Հրապարակ»

«Ի հեճուկս թվացյալ հանդարտության եւ բարձրագոչ հայտարարությունների, թե ժողովուրդն իշխանության հետ է, Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը։ Երեկ՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ նախապես պլանավորված արարողակարգով վարչապետը պետք է 9։00-ին մի խումբ պաշտոնյաների հետ այցելեր Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու, սակայն նա Եռաբլուր է բարձրացել առավոտ գիշերով՝ 7:30-ի կողմերը: Ըստ կառավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի