26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Թշնամին Վերին Շորժայում մայիսի 12-ին զբաղեցրած դիրքերում դրոշ է բարձրացրել (Տեսանյութ)

Վերին Շորժան պաշտոնապես օկուպացվեց, ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ Նա տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ադրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը։   «Սա էլ դեռ հերիք չի՝ էս բարբարոսները, մի քանի մետրի վրա տեղակայված հայկական դիրքի վրա են «մատ թափ տալիս»», – նշել է նա։ 

Նախարար Արշակ Կարապետյանն անպատասխան թողեց հարցը՝ պատերազմում կորցրածը հետ ենք բերելո՞ւ, թե ոչ

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմի, Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ասաց, թե ուզում է ցավակցել ու խոնարհվել բոլոր տղաների շիրիմների առջև։ «Մենք այստեղ ունենք ընկերներ պառկած, զինվորներ, անմիջական իմ ենթակաները, շատ զգացված եմ ու ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, այլ ոչ […]

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակին: Այս մասին դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է. «Դեսպան Թրեյսին հարգանքի տուրք մատուցեց անցյալ տարվա հակամարտության զոհերի հիշատակին։ Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին»։  

Մեր առաջնահերթությունները շարունակում են մնալ Արցախի միջազգային ճանաչումը, տարածքների դեօկուպացիան. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  պատերազմի սանձազերծման տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, լայնածավալ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։  44 օր տևած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ կիրառել է […]

«Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն և հայրենանվիրումի ոգի․․․»․ Ամենայն Հայոց կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ սեպտեմբերի 27–ի տարելիցի առիթով․ Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև: Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները և […]

«1 տարի անցավ և առնվազն դատված լինելու փոխարեն, վայելում է իշխանությունը…»․ Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ, երբ Արցախյան 44-օրյա պատերազմում ներգրավված հիմնական դերակատարները հայտարարում են, որ հոկտեմբերի ընթացքում 2 անգամ առաջարկել են անհամեմատ ավելի լավ պայմաններով կանգնացնել պատերազմը, և Հայաստանի գերագույն հրամանատար համարվողը հրաժարվել է, մտածում ես, լավ, ի՞նչ կարգի տականք պետք է լինես, ինչքա՞ն պետք է չսիրես պետությունդ ու ազգդ, որ […]

Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ Սրբազան

Անցյալ տարի Վարագա Սուրբ Խաչի տոնին, երբ մենք պատերազմի գույժը լսեցինք, ես խնդրում էի Տիրոջը, որ մեզ չամաչեցնի, մոռացել էի խնդրելու, որ մենք իրեն չամաչեցնենք։ Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը և դրանից հետո շարունակվող անկումի հետևողական ընթացքը,- երեկ Վարագա Սուրբ Խաչի տոնին Նոր Վարագավանքում քարոզի ժամանակ ասել է […]

«Երկիրը վերածվել է մի մեծ հոգեհանգստի, մի մեծ մեռլատան․․․»․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2021 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 11․00-ին մեկ րոպե լռություն հայտարարելու մասին միակ պաշտոնական ծանուցումը կատարվել է Facebook սոցիալական ցանցի ՀՀ կառավարության հաշվից։ Այդ կապակցությամբ չի ընդունվել ոչ մի իրավական ակտ (ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի որոշում)։ Այդ մասին չկան հայտարարություններ նաև ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի պաշտոնական կայքերում։ Սա […]

Ապազգային քաղաքականությամբ ազգը պետք չէր բերել ցեղասպան պատերազմի, պետք չէր հազարավոր երիտասարդ կյանքեր զոհել, հետո մուրալ խաղաղություն. Գևորգ Գևորգյան

Իշխանազավթները մեզ համար դրական ոչինչ չեն քաղել, այս մեկ տարվա ընթացքում նրանց մոտ ոչինչ չի փոխվել, ավելի ու ավելի ամրանում են, որովհետև թույլ ենք տալիս, որ մեզ պառակտեն ու մանիպուլացնեն, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական, հասարական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանը։ Նա շեշտեց, որ թշնամուն խաղաղությունը պարտադրում են, ինչպես ցույց է տվել մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի