14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապազգային քաղաքականությամբ ազգը պետք չէր բերել ցեղասպան պատերազմի, պետք չէր հազարավոր երիտասարդ կյանքեր զոհել, հետո մուրալ խաղաղություն. Գևորգ Գևորգյան

Իշխանազավթները մեզ համար դրական ոչինչ չեն քաղել, այս մեկ տարվա ընթացքում նրանց մոտ ոչինչ չի փոխվել, ավելի ու ավելի ամրանում են, որովհետև թույլ ենք տալիս, որ մեզ պառակտեն ու մանիպուլացնեն, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական, հասարական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանը։

Նա շեշտեց, որ թշնամուն խաղաղությունը պարտադրում են, ինչպես ցույց է տվել մեր հերոսական անցյալը, սակայն գործող իշխանությունները 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներից հետո նախընտրել են խաղաղությունը մուրալու ճանապարհը։

«Նրանք իրենց սխեմայով, իրենց ծրագրով գնում են առաջ։ Գնում են՝ խաղաղություն մուրալով։ Խաղաղությունը պարտադրում են, իսկ իրենք մուրում են։ Ազգը պետք չէր պառակտել, ազգին պետք չէր մանիպուլացնել, ապազգային քաղաքականությամբ ազգը պետք չէր բերել ցեղասպան պատերազմի, պետք չէր հազարավոր երիտասարդ կյանքեր զոհել, դրանից հետո մուրալ խաղաղություն։ Մենք խաղաղությունը պարտադրել էինք թուրքերին, ինչո՞ւ եկար փչացրիր։ Նրա համար, որ նստես աթոռին ու կոչվես վարչապե՞տ», – ասաց Գևորգ Գևորգյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ