16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

44-օրյա պատերազմից անցել է 1 տարի

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի ուղղությամբ։ Ադրբեջանական ուժերը ինտենսիվ կրակի տակ էր պահում Արցախի ամբողջ տարածքը,  ռմբակոծվում էր նաև Ստեփանակերտը։

44 օր տևած պատերազմի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների զոհվեց մոտ 4000 հայ զինծառայող, հայկական կողմն ունեցավ տարածքային հսկայական կորուստներ։

Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով, որով Ադրբեջանին անցան Քարվաճառը, Ակնան, Բերձորը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, նաև Շուշին, Հադրութը,  Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։

Մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայ զինծառայողների մարմիններ են հայտնաբերվում։ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին, կան հարյուրավոր անհետ կորածներ։

Այսօր ժամը 11։00-ին Հայաստանում և լռության րոպե է հայտարարված՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայ զինծառայողների։

Հիշատակի միջոցառումներ ու երթեր են անցկացվում դեռևս երեկվանից։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ