25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

«Սիրելի ընկերներ, եկել եմ հրաժեշտ տալու…». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, եկել եմ հրաժեշտ տալու։ Մի որոշ ժամանակով։ Ինձ էլ, ձեզանից շատերին էլ հանգստանալ է պետք մի քիչ։ Գրքեր կարդալ, երեխեքի հետ ժամանակ անցկացնել, կարող է ճամփորդել։ Մի խոսքով, դադար է պետք։ Աստված թող պահապան լինի ամենքիդ։ Պինդ եղեք ու ամեն բան լավ կլինի։ Աստծով»։

Խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե․ Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում […]

Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ աշխատակազմից գրություն կուղարկվի գլխավոր դատախազություն. Արման Թաթոյան

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 […]

ՀՀ իշխանությունների վերարտադրությունն Արցախում ուղիղ կերպով ընկալվում է Արցախի վերջնական հանձնում․ Տիգրան Աբրահամյան

Արցախում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները տարբեր դիտանկյուններից վերլուծելու կարիք ունեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դրանց մեկնարկը՝ առիթը, Արցախի նախագահի՝ հայաստանյան ընտրությունների օրը, Հայաստանի իշխող ուժի գրասենյակ այցելությունն էր, մինչ այդ միջնորդավորված աջակցությունը, ինչպես նաև՝ դրան հաջորդած […]

Մոլորվածների թիվը մեր հասարակության մեջ բավականին մեծ քանակություն է կազմում․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

«Սեյրան Օհանյանին մինչ ընտրությունների արդյունքների մասին կարծիք հարցնելը, նախ հարցրինք՝ Ձեզ շնորհավորե՞նք ԱԺ անցնելու կապակցությամբ, թե՞ ոչ։ «Եթե ուզում եք ընդհանուր արդյունքների գնահատման առումով ասեք, իհարկե, պետք է շնորհավորեք, որովհետև մենք մեր մոտակա խնդիրը, կարելի է ասել, ստեղծված իրավիճակում կատարել ենք։ Մեր հիմնական խնդիրը, իհարկե, այս իշխանություններին պետական կառավարումից հեռացնելն է, իշխանություններ, որոնք երկիրը բերել […]

ՔՊ ցուցակի մինչև 90 համարը կանցնի խորհրդարան. «Հրապարակ»

«Ըստ ստացած քվեների՝ նախնական տվյալներով, ՔՊ-ն կունենա 68 կուսակցական պատգամավոր, 3 ներկայացուցիչ՝ ազգային փոքրամասնություններից, ինչն օրենքի պահանջն է։ Կրկին ՔՊ խմբակցության մեջ կլինեն եզդիների ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդերից՝ Կնյազ Հասանովը, ռուսներից՝ Ալեքսեյ Սանդիկովը, ասորիների ներկայացուցիչը կլինի «Հայաստան» դաշինքի քվոտայով։ ՔՊ-ում վստահ են, որ իրենց ցուցակից ԱԺ է անցնելու անգամ 90-րդ համարը, քանի որ մարզպետ-քաղաքապետ- թաղապետ-նախարարները […]

Փաշինյանը ժողովրդի 26.49 տոկոսի վարչապետն է․ «Ժողովուրդ»

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո շարունակվում են տարատեսակ վերլուծությունները, թե, ի վերջո, ինչի հետ էր կապված ընտրություններում այսպիսի պատկերն ու գործող իշխանությունների վերարտադրությունը:   Խոսենք թվերի լեզվով. ընտրությունների չեն մասնակցել գրանցված ընտրողների 50.59%-ը։ Ընտրությունների արդյունքներում Նիկոլ Փաշինյանը ստացել է գրանցված ընտրողների քվեների 26.49%-ը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները՝ 12.91%-ը, փոշիացրել են իրենց ձայները 9.69%-ը։ Այս […]

Ժողովուրդն իրապես ստամոքսի և կենցաղի գերին է դարձել․ «Հրապարակ»

«Ստիպված ենք արձանագրել, որ մեր հասարակությունն այնքան հասուն չէ և պատրաստ չէ, որպեսզի ընտրությունների միջոցով իշխանություն փոխի։ Եթե անգամ նման կորուստներից ու ձախողումներից հետո է վերարտադրվում իշխանությունը, ապա չկան այն իրավիճակն ու ներգործող հանգամանքները, որոնք կստիպեն անգրագետ ու անտեղյակ, անտարբեր ու անկիրթ մարդկանց գնալ և դեմ քվեարկել գործող իշխանություններին։ Եվ մենք ստիպված ենք արձանագրել, որ […]

Ես հավատում եմ արդարադատությանը և համոզված եմ, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի. Արմեն Չարչյան

Ինձ առաջադրված մեղադրանքն ինձ համար բացարձակ անհասկանալի է, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը։ «Դա կրում է խիստ քաղաքական բնույթ՝ որպես քաղաքական տեռոր», – ասաց նա։ Նա նշեց՝ հավատում է արդարադատությանն ու համոզված է, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնել:  Երեկ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Արմեն Չարչյանին որպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի